Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչ ունեինք՝ կորցրինք, էլ ի՞նչ գաղտնիք». իրավաբանները զինվորական դատախազության դիմաց են

Դեկտեմբեր 17,2020 15:21

ՀՀ զինվորական դատախազության առաջ այսօր բողոքի ցույց են անում հայաստանյան իրավապաշտպան համայնքի ներկայացուցիչները: Նրանք ընդունելություն են ակնկալում զինվորական դատախազից, որովհետեւ մի շարք հարցերի պարզաբանումներ են անհրաժեշտ:

«Պատերազմում ամենախայտառակ կորուստներն ունեցանք, բայց իրավական հետեւանք կարծես թե չի առաջանում: Երբ 2018թ.-ին Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի ազատման դեմ բողոքողները գնացին գլխավոր դատախազության առաջ, դատախազն իրենց լսեց: Հիմա էլ մենք ենք ակնկալում, որ զինվորական դատախազությունում մեզ չեն անտեսի: Առաջարկելու ենք, որ հանդիպումը ԶԼՄ-ների համար բաց լինի»,-լրագրողներին հայտնեց «Իրավական ուղի» հ/կ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Նա նշեց, որ իրավաբանները հստակ եւ մանրամասն ձեւակերպված հարցեր ունեն. «Մենք տեղյակ ենք, որ մեկ քրեական գործ կա հարուցված, գործողությունների մասին չգիտենք, նաեւ այդ մասին ենք հարցնելու: Գիտենք, որ Մովսես Հակոբյանի փաստերի հիման վրա է հարուցված: Ո՞վ է այն քննում: Փորձենք հասկանալ, թե ում գործողություններն են հանգեցրել ծանր հետեւանքների: Ակնկալում ենք, որ հանրության համար իրականությունը չեն փակի՝ վկայակոչելով նախաքննական գաղտնիքը: Ի՞նչ գաղտնիքի մասին է խոսքը: Ինչ ունեինք՝ կորցրինք, էլ ի՞նչ գաղտնիք: Նախաքննական գաղտնիքն այն արժեքը չէ, որով կարելի է հանրությունից թաքցնել իրականությունը: Մինչեւ օրս զոհվածների, գերիների, անհետ կորածների թիվ չգիտենք, ուստի ի՞նչ գաղտնիքի մասին է խոսքը: Մեզ նաեւ հետաքրքրում է՝ այլ քրեական գործեր կա՞ն»:

Ռուբեն Մելիքյանը նաեւ շեշտեց՝ ՀՀ դատախազությունում գործընթաց է առկա. արժանապատիվ դատախազները դիմում են գրում եւ դուրս գալիս համակարգից. «Անձամբ իմ անունից ասեմ, որ ողջունում եմ դա, արժանապատիվ գործընկերներիս կոչ եմ անում հետեւել այդ օրինակին: Զինվորական դատախազությունում կարծես թե մի բան այն չէ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031