Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանցիները հստակեցում են պահանջում, թե որտեղով է անցնելու Ադրբեջանի հետ սահմանը

Դեկտեմբեր 17,2020 14:22

Այս պահին կապանցիները փակել են Երեւան–Կապան միջպետական ճանապարհի քաղաք մտնող հատվածը։ Նրանք պահանջում են, որ հստակեցնել, թե որտեղով է անցնելու Ադրբեջանի հետ սահմանը ու հայտարարել են, որ չեն բացի ճանապարհը, մինչեւ իրենց պարզ չասեն իրականությունը։

Ոստիկանության Կապանի բաժնի պետ Զորիկ Վարդանյանը հորդորեց ցուցարարներին բացել ճանապարհը, չապակայունացնել իրավիճակը։ Ցուցարարները հակադարձեցին, որ կառավարությունն է ապակայունացնում վիճակը, իրենք ուղղակի սահմաններն են ուզում պահեն, որ թուրքը չմտնի Կապան։

Ցուցարարները վարորդներին հորդորում են Կավարտ գյուղով անցնող ճանապարհով երթեւեկեն։ «Նիկոլը որ հող տվեց՝ թող մեզնից հարցներ, ինքնուրույն չենք տալու հողերը։ Մենք չենք թողնի թուրքը մտնի այստեղ»,-ասում են նրանք։

«Թող Երևան չնստեն, վեր կենան հասնեն ստեղ»,–պահանջում են կապանցիները։ Ցուցարարներին զգուշացվեց, որ սադրիչներ կան` զգույշ մնան ու կազմակերպիչների հորդորներիը լսեն։

Վաղը՝ մինչև 17.00-ն, Կապանի շահեկան դիրքերը հանձնվում են թշնամուն, տեղեկատվությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը:

«Լուրը ճիշտ է: Դա մեզ համար ցավալի հրահանգ էր: Մեր շահեկան դիրքերը, որոնք զբաղեցրել էինք մինչև նոյեմբերի 9-ը՝ ապահովելով Կապանի համար անվտանգության գոտի, այսօր առավոտ արդեն հրահանգվել է, որ վաղը մինչև 17.00-ն պետք է լքենք, հետ նահանջենք ընդհանուր սահմանագծով», – հայտնել է քաղաքապետը:

Հարցին՝ դա նախատեսվո՞ւմ էր ստորագրված եռակողմ հայտարարությունով, Փարսյանը պատասխանել է, որ դրանում որևէ խոսք Զանգելանի կամ Կուբաթլուի շրջանների վերաբերյալ չի տեսել:

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031