«Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից՝ իր հրաժարականի պահանջով հանրահավաքների, երթերի կազմակերպումը «էլիտար բունտ» անվանելուն, որի «իրական նպատակն իշխանությունը ժողովրդից խլելն է», ասաց. «Բաժանարար գիծը, որ դրեց՝ ասելով, որ էլիտար բունտ է, ունենալով բարդույթ, հենց դրանից ելնելով է էլիտար անվանել այն հատվածին, որն իր ձայնը բարձրացրել է: Ափսոսում եմ՝ ժամանակին հենց այդ էլիտան չարեց քայլը, չբարձրացրեց իր ձայնը, որ կարողանայինք խուսափել հայրենիք հանձնելուց»:
Ըստ Կարինե Աճեմյանի՝ իրականում Նիկոլ Փաշինյանին սատարողներն այն մարդիկ են, որոնք առանց հասկանալու են գնում, փողոց փակում, նրանք մշտապես գնում են հոսանքի հետևից: Նա վստահեցրեց՝ օրեր ու ժամեր հետո այդ մարդիկ էլ են հավաքվելու փողոցում, որոնք ի տարբերություն էլիտայի, գնում են հոսանքի հետևից: Նրա համոզմամբ՝ հոսանքը լինելու է շատ մեծ, քանի որ այն, ինչ կորցրել ենք, դժվար թե հետ էլ բերենք:
Նիկոլ Փաշինյանի գործողությունները նա համարեց աննախադեպ դավաճանական, ու զգուշացրեց. «Այս աննախադեպության սինդրոմով տառապելով՝ ինքը կմնա պատմության մեջ, եթե ոչ պատմության աղբարկղում, ինչպես իր հաղորդավար պատգամավորուհին էր ասել, բայց մենք պիտի ամեն ինչ անենք, որ այդ աղբամանի կափարիչը փակենք»:
Կարինե Աճեմյանը հորդորեց ընդհանրապես մոռանալ Նիկոլ Փաշինյանին, քանի որ նա հիշեցնում է պարտությունը, չարությունը, թշնամանքն ու զոհերը:
Կարդացեք նաև
Ստեղծված իրավիճակում ըստ նախկին պատգամավորի՝ քայլը մեկն է. Նիկոլ Փաշինյանին հանել այդ աթոռից. «Կա ճանապարհ, դա ձերբակալությունն է»:
Խոսելով ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի մասին՝ նա նախ հարցրեց՝ ո՞ր է հիմա նա, և վստահեցրեց՝ նրան ճանաչելով միշտ էլ մտածել է, որ նա չի կարող լինել պաշտպանության նախարար. «Համարում եմ՝ ինքը ոչինչ էլ չաներ, մեղավոր է, քանի որ ՀՀ պաշտպանության նախարարը պարզապես գարանտ է, պիտի տիրություն աներ այն բանակին, որն այդտեղ է եղել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ