Կառավարության այսօրվա նիստում Լոռու մարզպետ նշանակվեց Արամ Խաչատրյանը: Վերջինս 2018 թվականին եղել է նաեւ Լոռու մարզպետի տեղակալ:
«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի անդամ լինելով՝ նույն թվականին ընտրվել է նաեւ պատգամավոր: Իսկ օրեր առաջ հրաժարվելով պատգամավորական մանդատից, Խաչատրյանը հայտարարեց, որ ցանկանում է աշխատանքը շարունակել գործադիրում:
Հիշեցնենք, որ երեկ սեփական դիմումի համաձայն՝ Լոռու մարզպետի պաշտոնից ազատվեց Անդրեյ Ղուկասյանը:
Կարդացեք նաև
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ