Կառավարության այսօրվա նիստը վարում էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, նա նիստում տեղեկացրեց, որ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այս պահին գտնվում է Սյունիքում։ Նա վստահեցրեց՝ սահմանապահ զորքերը Սյունիքի սահմանների երկայնքով իրականացնում են տեղակայման աշխատանքներ։
Իսկ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ հավելեց, որ մշտական կապի մեջ է Սյունիքի մարզի գործընկերների հետ։
«Մարզպետն այս փուլում աշխատանք է տանում ե՛ւ սահմանապահ ծառայության գործընկերների, ե՛ւ Պաշտպանության նախարարության գործընկերների հետ։ Իմ ստացած տեղեկատվության համաձայն՝ այս պահին սահմանապահ զորքերի ուժերը տեղաբաշխվում են ՀՀ սահմանի երկայնքով։ Ապատեղեկատվությունից եւ տարբեր մեկնաբանություններից խուսափելու համար պետք է նշեմ, որ Հայաստանի հանրապետության սահմաններն ամուր են եւ մեր զինված ուժերի կողմից վերահսկելի են։ Կարծում եմ, պատկան մարմիներն առիթ կունենան առաջիկայում դրա մասին հայտարարություն անել»,-ասաց պարոն Պապիկյանը։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ