Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությունը սպառնում է ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում: Նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղարի ռազմաքաղաքական հարցերով օգնական Քլարք Քուփերը չորեքշաբթի տեղի ունեցած ճեպազրույցում:
«Նման դեպքերում Ռուսաստանի ներկայությունը սպառնում է ապակայունացմամբ»,- ասել է նա՝ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի այն հարցին, թե արդյոք հնարավոր է, որ Վաշինգտոնը տարածաշրջանում դիմակայի ռուսական ազդեցությանը:
«Ակնհայտորեն դա մարտահրավեր է բոլոր ներգրավված կողմերի և պետությունների համար,- ասել է Քուփերը:- Այդ պատճառով ԱՄՆ-ը հատուկ ուշադրություն է դարձնում մարդասիրական իրավիճակի վրա, ինչի մասին նոյեմբերին մասամբ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն:
Քուփերը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ը անհրաժեշտ է համարում խաղաղության բանակցությունների անցկացումը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ