Լեռնային Ղարաբաղում էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնված է: Այս մասին հայտնում են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից:
«Խաղաղապահների օգնությամբ լիարժեք վերականգնվել է էլեկտրամատակարարման համակարգը: Դրա համար իրականացվել են վերականգնման աշխատանքներ 18 կմ էլեկտրահաղորակցության գծերի և 50 հենակետերի վրա: Վերականգնվել է անխափան էլեկտրամատակարարում 24 բնակավայրում, որտեղ ընդհանուր առմամբ ապրում է 12 հազար մարդ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, նշվում է, որ խաղաղապահները սնունդ և առաջին անհրաժեշտության օգնություն են հասցրել Ասկերանի շրջանի Խնաբերդ գյուղի բնակիչներին:
Կարդացեք նաև
«Ռուսաստանի ՊՆ բժշկական ջոկատների մասնագետները Ստեփանակերտում և Մարտակերտում շարունակում են բժշկական օգնություն ցուցաբերել բնակչությանը… Ընդհանուր առմամբ ռուս ռազմական բժիշկները բժշկական օգնություն են ցուցաբերել 558 քաղաքացիների, այդ թվում 67 երեխաների»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ