Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հեռացե՛ք՝ խաղաղ, գիտակցված, գոնե մեկ անգամ առաջնորդվելով կողքի հայի հանդեպ սիրո և հանդուրժողականության արժեքներով. Թևան Պողոսյան

Դեկտեմբեր 17,2020 11:22

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Քաղաքական պատասխանատվություն և ժողովրդավարություն

Վստահ եմ, որ բերված ցանկն անվերջ կարելի է շարունակել, և երբ պնդեք, թե ժողովրդավարություն է Հայաստանում, ժողովուրդն է իշխանության տերը և նա ժողովրդավարության կանոններով է իշխանությունը փոխանցում, ապա բարի եղեք նաև այդ ժողովրդավարության արժեքներով առաջնորդվել։

Այլ պարագայում ամենը պարզապես աթոռակռիվ է, նույն ժողովրդին խաբելու փորձ կամ ինչպես կուզեք կոչեք, բայց ոչ երբեք ժողովրդավարություն։

Եվ այսպես.

1.Հասսան Դիաբ, Լիբանանի վարչապետ: 2020-ի օգոստոսի 10-ի հրաժարական պատճառը՝ քաղաքական ճնշման և Լիբանանի կառավարության վրա համաժողովրդական զայրույթ՝ աղետը չկանխելու համար:

2.Սիգմունդուր Դավիդ Գուննլենգսոն, Իսլանդիայի վարչապետ. հրաժարականի պատճառը` Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված օֆշորային ընկերության հետ նրա կապերի հայտնաբերում:

3.Ջեյկոբ Զումա, Հարավային Աֆրիկայի Նախագահ.հրաժարականի պատճառը` կոռուպցիայի, խարդախության և փողերի լվացման մեղադրանքներ:

4.Անետտե Շվան, Գերմանիայի ուսումնասիրությունների ու կրթության դաշնային նախարար: Հրաժարականի պատճառը՝ գրագողության համար զրկվել է փիլիսոփայության գիտությունների դոկտորի աստիճանից:

5.Կարլ-Թեոդոր զու Գուտենբերգ, Գերմանիայի Պաշտպանության նախարար. գրագողության համար գիտությունների դոկտորի աստիճանից զրկում:

Հիմա այս մարդկանց կատարած հանցանքը համեմատեք նրա հետ, ինչ տեղի ունեցավ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10 ու դրանից առաջ` հանգեցնելով Հայրենիքի կորստի, մի ողջ սերնդի կորստի, պետական ինստիտուտների զրոյացման, ամեն օր մոտեցնելով պետականության կորստի։

Դե որոշեք հիմա ձեր վարքագիծը, գործողությունները, քայլերը ինչ աստիճանի են մոտ ժողովրդավարության, քաղաքական պատասխանատվության ընկալման և հանուն Հայաստանի առաքելության ծառայելուն։

Հեռացե՛ք՝ խաղաղ, գիտակցված, գոնե մեկ անգամ առաջնորդվելով կողքի հայի հանդեպ սիրո և հանդուրժողականության արժեքներով։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031