Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսական ոլորտում արմատական փոփոխություններ են անհրաժեշտ, Փաշինյանի կառավարությունը չունի այն հանրային վստահությունը, որ այդպիսի քայլերի գնա. «Փաստ»

Դեկտեմբեր 17,2020 11:08

Պատահական չէ, որ այսօր դրամն արժեզրկվում է՝ ենթարկվելով անկանոն տատանումների։ Մեծանում է նաև կապիտալի արտահոսքի վտանգը։ Իսկ տեղի ունեցող այսպիսի գործընթացները բերելու են բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի կտրուկ վատացման, որը անկայունության, սոցիալական լարվածության և նոր արտագաղթի հոսքի պատճառ կարող է դառնալ։ Իսկ սրանք Հայաստանի անվտանգությանը սպառնացող հարակից գործոններ են։ Սակայն տնտեսական հարցերի շուտափույթ կարգավորումը, կարծես թե, դուրս է մնացել Հայաստանի իշխանությունների ուշադրությունից, քանի որ նրանք ոչ միայն տապալել են տնտեսական ողջ քաղաքականությունը, այլև իրենց ողջ ուշադրությունը և ռեսուրսները կենտրոնացրել են միայն իրենց աթոռները պահպանելու խնդրի վրա։

Իշխանությունը պահելուց զատ մյուս խնդիրները երկրորդական կարևորություն են ձեռք բերել։ Այս իրավիճակում անիմաստ է խոսել նաև դեպի Հայաստան ներդրումների հոսք ապահովելու մասին, քանի որ ոչ մի լուրջ ներդրող չի կարող հույսեր կապել այս իշխանությունների հետ։ Մանավանդ, որ ռուսաստանաբնակ հայ խոշոր գործարարները, որոնք տարիներ շարունակ մեծ ներդրումներ են կատարել Հայաստանի տնտեսության մեջ, կառավարության հրաժարականն են պահանջում։ Տնտեսական ոլորտում արմատական փոփոխություններ են անհրաժեշտ, սակայն այսօր Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը չունի այն հանրային վստահությունը, որպեսզի այդպիսի քայլերի գնա։ Ուստի նոր կառավարության ձևավորման հարցն առավել հրատապ խնդիր է դառնում։ Տնտեսական հրդեհի մարումը պահանջում է օր առաջ տնտեսական բլոկի հիմնական պատասխանատուների փոփոխություն և տնտեսական անկումը կանխելու ուղղությամբ ակտիվ քայլերի ձեռնարկում։

Արտակ Գալստյան

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031