Քիչ առաջ բերման է ենթարկվել ՀՀ վաստակավոր արտիստ, ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանը: Լուրն իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը: Նա նշել էր, որ որեւէ մեկը նախապես Շուշան Պետրոսյանին չէր հրավիրել ոստիկանություն կամ որեւէ կերպ չէր տեղեկացրել, որ նրան ուղղված հարցեր կան «ինչը բացարձակ ապօրինություն է»:
Aravot.am-ի հարցին ի պատասխան ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ Շուշան Պետրոսյանը բերման է ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժնում նախապատրաստվող նյութերի շրջանակներում՝ քաղաքացու հաղորդման հիման վրա:
Մեր հարցին՝ նախապես հրավեր եղե՞լ է տիկին Պետրոսյանին, ինչո՞ւ են միանգամից բերման ենթարկել, ոստիկանությունից նշեցին՝ չենք կարող ասել՝ նյութերի շրջանակներում ինչ գործողություններ են կատարվում:
Հիշեցնենք, որ օրեր առաջ խանութում միջադեպ էր տեղի ունեցել Շուշան Պետրոսյանի եւ մի տիկնոջ միջեւ:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ