Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչքան արագ տեղի ունենա իշխանափոխությունը, այնքան մեր պետականության օգուտն է. «Փաստ»

Դեկտեմբեր 17,2020 10:20

Իսկ ինչպե՞ս է ստացվում, որ հակառակորդն այս կարգի լկտիացել է, օրեցօր նորանոր պահանջներ է ներկայացնում և ոչ մի պայմանավորվածություն հաշվի չի առնում։ Պատճառն այն է, որ հակառակորդը զգում է, որ Հայաստանում փաստացի իշխանություն գոյություն չունի, որն ի զորու կլինի արձագանքել իրենց քայլերին և առնվազն դիվանագիտական գործիքներ կիրառել։ Այդ է պատճառը, որ Հայաստանի իշխանություններն իրենց անզորության պատճառով անգամ ծաղրանքի առարկա են դառնում։ Ալիևը նույնիսկ իրեն թույլ է տալիս հայտարարել, թե Փաշինյանն իր համար ոչ մեկ է, զրո։ Եվ բացառված չէ, որ այս ընթացքում նոր միակողմանի զիջումների մասով հասարակությունը հերթական անգամ ևս փաստի առաջ կանգնի։ Այսպիսի իրադրության արդյունքում օր օրի Հայաստանի դրությունը բարդանում է։ Հանրությունը չի կարողանում պատասխաններ ստանալ իշխանություններից, քանի որ պարտված, ձախողված, բարդույթավորված, անկարող, ապիկար իշխանությունները փաստացի անգործունակ վիճակում են գտնվում։

Իսկ ինչքան երկար մնա Փաշինյանն իշխանության ղեկին, այնքան Հայաստանը տուժելու է։ Իրավիճակի ավելի վատթար զարգացման հնարավորությունը բացառելու համար ինչքան արագ տեղի ունենա իշխանափոխությունը, այնքան մեր պետականության օգուտն է։ Սակայն իշխանափոխությունը պետք է տեղի ունենա հնարավորինս անցնցում և սահուն ճանապարհով, քանի որ այս իրավիճակում մեր երկիրը ուղղակի կարող է չդիմանալ նոր ցնցումների։ Մյուս կարևոր խնդիրն այն է, որ նոր կառավարության կազմում ընդգրկվեն պրոֆեսիոնալ և փորձ ունեցող անձինք, ովքեր թարմ ուժերով ջանքեր կգործադրեն իրավիճակը շտկելու և բանակցային հարթակում Հայաստանի դիրքերն ուժեղացնելու ուղղությամբ։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031