Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խնդիրն այն չէ, որ չպետք է ասել արտահերթ ընտրության մասին, չպետք է դիտարկել ժամկետներ` հարկավոր է ճշգրիտ սահմանել հաջորդականությունը. «Ժամանակ»

Դեկտեմբեր 17,2020 09:42

Խնդիրն այն չէ, որ չպետք է ասել արտահերթ ընտրության մասին, չպետք է դիտարկել ժամկետներ և այլն: Այդ ամենը պետք է քննարկել, սակայն հարկավոր է ճշգրիտ սահմանել հաջորդականությունը: Այդ ժամկետներն են կախված բուն ընտրությունից, ոչ թե ընտրությունը ժամկետներից: Հայաստանում, հայաստանյան ներքաղաքական կյանքում մշտապես խախտված է եղել հենց ֆորմալություններից զերծ այդ հաջորդականությունը, որպես քաղաքականության տրամաբանություն: Ընտրության ֆորմալ ընթացակարգին է ստորադասվել քաղաքական բովանդակությունը, ինչի հետևանքով էլ դեգրադացվել են թե՛ ընտրության ֆորմալ ընթացակարգերը, ընտրական ինստիտուտը, թե՛ քաղաքականությունը իբրև երևույթ: Այդ պատճառով է, որ քաղաքականության մեջ իր հաստատուն ճեղքումն է իրականացրել քրեազոռբայությունը: Եվ այդ ճեղքման նոր հնարավորություն թույլ չտալու կամ ռիսկը զրոյացնելու համար է, որ գոնե ներկայումս չպետք է թույլ տալ, որպեսզի գերիշխի ֆորմալության տրամաբանությունը, իսկ բովանդակությունը շարունակի ստորադասվել դրան: Այստեղ է, որ հայաստանյան քաղաքական դաշտն ամլացել է և շարունակում է լինել այդպիսին, ինչի հետևանքն է այն, որ ընդդիմությունն էլ մնում է իր տարիների ֆորմալության շրջանակում՝ հայհոյանք, հանրահավաք, երթ, փրկություն և այլն: Այդ պայմաններում, ինչպես, ի դեպ, նաև 2018-ի հեղափոխությունը ցույց տվեց, ցավոք, դերակատարները կարող են իրողությունների և անգամ ողբերգությունների բերումով փոխվել տեղերով, սակայն նրանք շարունակելու են սնուցել գոյություն ունեցող ավանդույթն ու երևույթը: Պետք է փոխել հենց դա, և հին երևույթների տրամաբանությամբ ձևավորված իշխանությունը կփոխվի ինքնաբերաբար: Ավելին, կփոխվի քաղաքականությունը ամբողջապես, ոչ թե միայն իշխանությունը:

Արամ ԱՄԱՏՈւՆԻ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031