Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր Արցախի ինքնորոշման իրավունքի համար ճակատամարտը տեղափոխվել է նաեւ տնտեսության ոլորտ. «Հայաստանի Հանրապետություն»

Դեկտեմբեր 17,2020 09:24

Հումանիտար ճգնաժամից բացի առաջիկա ամիսներին Արցախում իրենց զգացնել կտան նաեւ տնտեսական խնդիրները: Պատերազմը ահռելի հարված հասցրեց Արցախի Հանրապետության տնտեսության բոլոր ճյուղերին: Ադրբեջանաթուրքական ուժերը, զավթելով տարածքների 70 տոկոսը, էական հարված հասցրին Արցախի գյուղատնտեսության ոլորտին: Զգալի վնասներ կրեց նաեւ արդյունաբերության ոլորտը, եւ դա այն դեպքում, երբ հայկական երկրորդ հանրապետության տնտեսությունը, հատկապես վերջին տարիներին զարգանում էր մեծ ծավալներով ու արագությամբ: Վերջին տասնամյակում Արցախի Հանրապետության տնտեսության աճը տարեկան միջին հաշվով գերազանցում էր 10 տոկոսը: Այսօր միանշանակ պարզ է, որ Արցախի ապագան նաեւ տնտեսական համակարգի ուժեղացումն է: Այսօր հայկական պետության ինքնորոշման իրավունքի համար ճակատամարտը տեղափոխվել է նաեւ տնտեսության ոլորտ:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031