«Արցախի հարակից տարածքներում թուրքական կանոնավոր զորամիավորումների հաստատմանը զուգահեռ ավելի է շեշտադրվում այդ երկրի ագրեսիվ գործելաոճը: Ըստ եռակողմ հայտարարության եւ նախնական պայմանավորվածությունների, Թուրքիայի կանոնավոր զորամիավորումները պետք է տեղակայվեին միայն Ռուսաստանի հետ համատեղ ձեւավորվելիք հրադադարի մոնիթորինգի կենտրոնում, սակայն վերջին գործողությունները ցույց են տալիս, որ իրականում Ադրբեջանում ջիհադիստ ծայրահեղականներից բացի պատկառելի թվակազմով ներկա են նաեւ թուրքական կանոնավոր բանակի հատուկ նշանակության զինծառայողների զորախմբերը:
Ինչպես կանխատեսվում էր՝ Թուրքիան իր զորքերը տեղակայելու է Արցախի հարակից տարածքներում: Այդ փաստն իր վերջին հայտարարության ժամանակ հաստատեց Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը»:
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում