Երկար տարիներ Հայաստանում ապրած, ներկայում Անգլիայում բնակվող ազգությամբ հույն Ալլա Միխաիլովան, միացել է վիրավոր զինվորներին բուժելու ծրագրին:
Ամուսնու՝ Արմեն Ձավարյանի հետ նրանք արագ կողմնորոշվեցին, թե ինչ է հարկավոր պատերազմի ժամանակ վիրավորում ստացած զինվորներին: Ալլան արագ գործի անցնելով, Գերմանիայում գտավ այն ռենտգեն սարքավորումները, որոնք դեռեւս չկային տարածաշրջանում:
Նոյեմբերի սկզբին արդեն Տավուշի մարզի Բերդ քաղաքի հիվանդանոցում էին գտնվում բարերարների կողմից ուղարկած 2 գերժամանակակից ռենտգեն սարքավորումները: Ամուսինները հուսով են, որ իրենց ներդրումը օգտակար կլինի հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում վիրավորված մեր զինվորներին օգնելու եւ առողջությունը վերականգնելու համար:
Ալլա Միխաիլովան եւ Արմեն Ձավարյանը այն հայրենասեր անհատներից են, որոնց բարեգործության շնորհիվ հույս է ծնվում շատերի սրտում հայրենիքի համար դժվարին ժամանակներում: Լավ կլինի, որ նման նախաձեռնությունները շարունակական լինեն:
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
16.12.2020