Հայաստանի ազգային հավաքականի առաջատարներից 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը Սերբիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի գավաթի անհատական առաջնության կիսաեզրափակչում համառ պայքարում կոտրեց տանտիրոջ՝ Ստեֆան Անդրիա Միչիչի դիմադրությունը եւ վաղը երեկոյան ոսկե մեդալի համար գոտեմարտելու է ահեղ մրցակցի, աշխարհի կրկնակի չեմպիոն, ռուսաստանցի Զաուր Ոգուեւի հետ:
Այսօր պայքարի մեջ մտած մեր մյուս ըմբիշներից 70 կգ քաշային Արման Անդրեասյանը եւ 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը սփոփիչ գոտեմարտով բրոնզի համար պայքարելու հնարավորություն են ստացել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ