Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների՝ շրջափակման մեջ հայտնվելու մասին լուրը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին լրագրողներին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից:
«Տեղեկությունը, որ ռուս խաղաղապահ ուժերի ստորաբաժանումներն իբր շրջափակման մեջ են հայտնվել Լեռնային Ղարաբաղում, իրականությանը չի համապատասխանում: Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ ուժերի բոլոր ստորաբաժանումները կատարում են առաջադրանքները հաստիքային ռեժիմով, ինչպես դիտակետերում, այնպես էլ հրադադարի ռեժիմի պահպանման մոնիթորինգի ընթացքում»,- ասել են նախարարությունից:
ՊՆ-ում ընդգծել են, որ ՌԴ խաղաղապահ զորախմբի շտաբը մշտապես գործակցում է Հայաստանի և Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբերի հետ կապի ուղիղ խողովակներով, այդ թվում՝ հնարավոր միջադեպերը կանխելու համար:
Նշենք, որ այսօր «Ազատությանը» տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Իրավիճակը բավական լարված է և բարդ է, և մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ»:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ