Հայրենիքի փրկության շարժման անդամ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն այսօր Արժանապատվության երթի ավարտին «Իմ քայլ»-ի պատգամավորներին եւ կառավարության անդամներին կոչ արեց լքել Նիկոլ Փաշինյանի թիմը։
«Կոչ եմ անում «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավորներին, մենք գիտենք, որ ձեզանից ոմանց սպառնում են, Նիկոլն անձամբ է սպառնում, ոմանց կաշառում են, ոմանց պաշտոններ է տալիս, ոմանց սպառնում է՝ եթե հեռանաք ինձանից, ընդդիմությունը հաշվեհարդար է կտեսնի ձեզանից։ Մենք որեւէ մեկի հետ հաշվեհարդար չենք տեսնելու։ Մեկ մարդ է այս ամենի համար պատասխանատու, դա Նիկոլն Փաշինյանն է, եւ ժողովրդի առաջ պետք է պատասխան տա։ «Իմ քայլ»-ի պատգամավորներ, դեռ ժամանակ եւ հնարավորություն ունեք լքելու այդ դավաճանին եւ միանալ ժողովրդին»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Նա դիմելով կառավարության անդամներին, ասաց․«Հավաքվում, նիստեր եք անում, անհասկանալի է, թե ինչով եք զբաղվում։ Վերջացրե՛ք, հրաժարական տվե՛ք, դուրս եկե՛ք, եթե ձեր ղեկավարը խեղկատակ է, կառչել է աթոռից»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ