Հայրենիքի փրկության շարժումը երեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 22-ին հայտարարել է զանգվածային բողոքի օր։ Այսօր Արժանապատվության երթն ամփոփելիս ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց՝ որքան հնարավոր է շուտ պետք է հեռացնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Երեքշաբթի օրը, ժամը 12:00-ից սկած ամբողջ Հայաստանում հայտարարվում է գործադուլ եւ դասադուլ: «Երեքշաբթի օրը մեր պայքարի ամենավճռական օրն ենք հայտարարում։ Համաձա՞յն եք, պատրա՞ստ եք», -հայտարարեց Իշխան Սաղաթելյանը, որի հարցին երթի մասնակիցները դրական արձագանքեցին։ «Երեքշաբթի օրը ՀՀ քաղաքացին պետք է մոռանա իր առօրյան, ինքը չի կարող անտարբեր վեր կենա գնա գնումների, աշխատանքի եւ անտարբեր լինի այս դավաճանական գործընթացին։ Եթե այս ժամանակահատվածը ձգվի Փաշինյանի ուզածով եւս երկու-երեք ամիս, ապա մենք այս հրապարակն էլ ենք կորցնելու։ Մենք դա ասում էինք 35 օր առաջ, շատերը չէին հասկանում»։
Պարոն Սաղաթելյանը հայտարարեց, որ վաղվա երթը մեկնարկելու է Թումոյի այգու մոտից եւ շարունակվելու է դեպի կենտրոն։ Իսկ երեքշաբթի օրը բողոքի զանգվածային ցույցեր են իրականացնելու․«Երեքշաբթի օրը ժամը 12:00 -ին հավաքվում ենք Հանրապետության հրապարակում, շրջափակում ենք կառավարության շենքը: Այս կառավարությունը մեզ պետք չէ»։
Իսկ շաբաթ օրը Հայրենիքի փրկության ճակատը սգո երթ է կազմակերպելու։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ