Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխան Սաղաթելյան․ «Երկրի անվտանգության թիվ մեկ սպառնալիքը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է»

Դեկտեմբեր 16,2020 20:55

«Հայրենիքի փրկության շարժման» երթն այսօր ոստիկանության շենքի մոտ կանգ առավ, որտեղ երթի կազմակերպիչները ոստիկաններին կոչ արեցին միանալ Արժանապատվության երթին։

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կոչով դիմեց ոստիկաններին՝ դադարել կատարել Նիկոլ Փաշինյանի որոշումները. «Ձեր մեջ կան բազմաթիվ արժանապատիվ մարդիկ, ովքեր օրենքի շրջանակում են աշխատում, կան մարդիկ ովքեր դուրս են եկել համակարգից՝ պահելով սպայի պատիվը, չկատարելու ապօրինի հրահանգեր եւ որոշումներ։ Դուք պարտավոր եք գործել օրենքի սահմաններում, չդառնալ այդ խեղկատակի ձեռքի գործիքը, հակառակ դեպքում դուք իր հետ կիսելու եք այդ դավաճանական գործողությունները, որն իրականացրել է պետության եւ ժողովրդի գլխին։ Կոչ ենք անում գործել օրենքի շրջանակներում, ապահովել քաղաքացիների անհնազանդության բողոքի ցույցերը, չփորձեք ճնշումներ գործադրել, կանգնեք ժողովրդի կողքին, որպեսզի կարողանա հեռացնել այս խելագարին եւ կառուցենք մեր երազած երկիրը։ Կոչ եմ անում չդառնալ ժողովրդի դեմ քայլեր իրականացնող գերագույն գլխավոր խրտվիլակի կամակատարը։ Այս պահանջը միշտ հիշեք եւ ձեր ականջներին օղ արեք՝ մենք հարգում ենք ձեր աշխատանքն ու օրենքը, նաեւ պահանջում ենք ձեզանից, որ դուք գործեք օրենքի շրջանակներում»։

Երթն այս պահին շարունակվում է «առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումներով։ Ապա` այն կանգ առավ Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ, որտեղ Իշխան Սաղաթելյանը դիմելով ԱԱԾ-ին, ասաց՝ մեր երկրի անվտանգության թիվ մեկ սպառնալիքը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է․ «Սիրելի սպաներ, դուք ձեր հիմանական առաքելությունը թողած, իրականացրել եք քաղաքական հետապնդումներ, թշնամուն հետախուզելու փոխարեն, լսել, ձայնագրել եւ հետապնդել եք ընդդիմադիր գործիչներին։ Ինչ արել, արել եք։ Բայց այսօր մեր երկրին սպառնում է ազգային անվտանգություն եւ այդ թիվ մեկ սպառնալիքը երկրի վարչապետի աթոռից կառչած այդ խեղկատակն է։ Դուք հանուն մեր երկրի անվտանգության պետք է քայլեր ձեռնարկեք այդ գլխավոր խեղկատակին մեկուսացնելու, մեր երկիրը դրանից ազատելու համար։ Եթե դուք մտածում եք մեր երկրի անվտանգության համար, այսօր գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, պետք է զբաղվեք նրանով»։

Ապա Արփինե Հովհաննիսյանը դիմելով ԱԱԾ-ին,ասաց՝ այսօր Նիկոլ Փաշինյանը մեր ազգային օրակարգը դարձրել է ադրբեջանական երազանքի իրականացում, ՀՀ-ն, մեր ազգային օրակարգը դարձրել է անտերության հանրապետություն, որտեղ դուք պաշտպանում եք իրեն․ «Այսօր ՀՀ-ում պետք է լիներ մի ազգային օրակարգ՝ հեռացնել նրան, որպեսզի չունենանք նոր գերիներ, ոչ ոք չի զբաղվում մեր սահմանների պաշտպանությամբ, անհետ կորածների խնդրով։ Այդ մարդիկ չգիտեն՝ ինչ անել, այդ մարդիկ աղերսում են, որ իրենց տեղեկատվություն տան, բայց ոչ ոք դա չի անում։ Այսօր ինձ զանգահարել են հանրային հեռուստաընկերությունից եւ ինձ հրավիրում են կուսակցությունների մասին օրենքի քննարկմանը։ Պատասխանս բաց կապով ձայնագրված եղել է հետեւյալը՝ Հայաստանում չկա այլ օրակարգ, քան դավաճանի հեռացումը, չկա այլ օրակարգ, քան գերիների վերադարձը, չկա այլ օրակարգ, քան անհետ կորածների արցունքը չորացնելը, եւ հետեւաբար ոչ մի կեղծ օրակարգ Հայաստանում լինել չի կարող… ԱԱԾ հարգելի սպաներ, ես ձեզ խնդրում եւ հորդորում եմ՝ կանգնեք ազգի կողքին, կանգնեք ազգային երազանքի վերականգնման կողքին, իսկ դա մեկն է՝ առանց Նիկոլ Հայաստան»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031