ՎՏԲ-Հայաստան Բանկը, հատուկ նշանակություն տալով ՀՀ գյուղատնտեսության զարգացմանը, շահավետ պայմաններ է առաջարկում գյուղատնտեսական վարկերի համար։ Վարկերը տրամադրվում են ինչպես հիմնական, այնպես էլ շրջանառու միջոցների ձեռք բերման և համալրման, նաև այլ բանկերից և վարկային կազմակերպություններից գործող գյուղատնտեսական վարկերի գնման նպատակով։
Այլ բանկերից և վարկային կազմակերպություններից գյուղատնտեսական վարկերի գնումը հնարավորություն կտա հաճախորդներին զգալիորեն նվազեցնել վարկի/վարկերի սպասարկման գծով իրենց ամսական ֆինանսական բեռը՝ ի հաշիվ իջեցված վարկային տոկոսադրույքի և վարկի մարման վերջնաժամկետի երկարաձգման։ Վարկերի տեղափոխման պահին հաճախորդը կարող է ստանալ նաև լրացուցիչ վարկային սահմանաչափ:
Գյուղատնտեսական վարկը տրամադրվում է 2-3 աշխատանքային օրվա ընթացքում: Վարկային պարտավորությունների մարման համար նախատեսված են անուիտետային վճարումներ կամ մարման ճկուն և անհատական ժամանակացույց՝ կախված բիզնեսի սեզոնայնությունից, մասնավորապես՝ յուրաքանչյուր 12 ամիսը մեկ թույլատրվում է ոչ ավել, քան 6 ամիս տևողությամբ արտոնյալ ժամանակահատված՝ հիմնական պարտավորության մարման գծով։
ՎՏԲ-Հայաստան Բանկում գյուղատնտեսական վարկ կարելի է ձևակերպել 300 հազ․ ՀՀ դրամից մինչև 45 մլն․ ՀՀ դրամ գումարի չափով, տարեկան 12% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք՝ 18,56%-23.97%) և 18-60 ամիս մարման ժամկետով։ Մինչև 6 մլն․ ՀՀ դրամի չափով գյուղատնտեսական վարկը տրամադրվում է առանց գրավի ապահովվածության։ Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տուգանք նախատեսված չէ:
Կարդացեք նաև
Հաճախորդներին հասանելի են գյուղատնտեսական վարկավորման մի շարք պրոդուկտներ, մասնավորապես՝ կարկտապաշտպան ցանցերի ներդրման, ինտենսիվ խաղողի այգիներ, հատապտղանոցներ հիմնելու, տոհմային ոչխարների և այծերի բուծման, գյուղատնտեսական հումքի պահեստավորման և այլ նպատակներով տրամադրվող վարկեր:
Ինչպես նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Կորպորատիվ բիզնեսի զարգացման Դեպարտամենտի տնօրեն Արա Ավագյանը․ «Հայաստանի գյուղատնտեսությունը Բանկի կողմից ֆինանսավորվող հեռանկարային ոլորտներից մեկն է, քանի որ այն ունի զարգացման զգալի ներուժ։ Մենք մտադիր ենք շարունակել ակտիվ աշխատել այս ուղղությամբ՝ ընդլայնելով պրոդուկտների շարքը և առաջարկելով գյուղատնտեսական վարկավորման շահավետ պայմաններ»։
Գյուղատնտեսական վարկերը տրամադրվում են ֆիզիկական և իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի, ովքեր հանդիսանում են ՀՀ ռեզիդենտ և զբաղվում են գյուղատնտեսական գործունեությամբ։
Գյուղատնտեսական վարկավորման մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում` https://www.vtb.am/am/business/business-credits-view/agro-kredity , Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային Կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
ՎՏԲ-Հայաստան Բանկ