Եվրոպայի չեմպիոն, 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը, որը Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ժամանակ «Հայդուկ» ջոկատի կազմում մեկնել էր առաջնագիծ, Սերբիայի մայրաքաղաքում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի գավաթի անհատական խաղարկությունում միմյանց հետեւից պարտության է մատնել ռումինացի Ռավզան Մարիան Կովաչին եւ ուկրաինացի Անդրեյ Յացենկոյին եւ մտել է կիսաեզրափակիչ:
Այս փուլում նրա մրցակիցը տանտերերից Շտեֆան Անդրիա Միչիչն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ