Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեւանի եկող տարվա բյուջեի նախագծում 1 միլիարդ դրամով կրճատվել է պարգեւավճարային ֆոնդը». Հակոբ Կարապետյանը արձագանքում է Խաժակյանին

Դեկտեմբեր 16,2020 19:45

«Հայկ Մարությանի ներկայացրած բյուջեով 2021 թվականի համար նախատեսվել է շուրջ մեկ միլիարդ դրամ պարգեւատրման ֆոնդ»,- ֆեյսբուքյան իր էջում այսպիսի գրառում էր արել Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը:
Այս առնչությամբ Aravot.am-ը պարզաբանումներ խնդրեց Երեւանի քաղաքապետի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանից:

Պարոն Կարապետյանը Դավիթ Խաժակյանի ձեւակերպումը հստակեցրեց՝ եկող տարվա բյուջեի նախագծում մեկ միլիարդ դրամով կրճատվել է պարգեւավճարային ֆոնդը: Այսինքն, ըստ պարոն Կարապետյանի, նախորդ տարիներին այդ ֆոնդը կազմել է 2 միլիարդ դրամ կամ՝ շուրջ երկու միլիարդ. «Այս նախագծով առաջարկվում է շուրջ մեկ միլիարդ դրամի չափով պարգեւավճար:

Պարգեւավճարային ֆոնդ չի նշանակում, որ այդ ֆոնդը սպառվել է ամբողջությամբ կամ այդ ֆոնդն ամբողջությամբ ծախսվելու է պարգեւավճարների վրա: Օրինակի համար նշեմ, որ 2020 թվականի պարգեւավճարային ֆոնդից մոտ 200 միլիոն դրամ հատկացվել է կորոնավիրուսային վարակի դեմ պայքարող բուժանձնակազմի վարձատրությանը, 100 միլիոն դրամ պատերազմի առաջին օրերին հատկացվել է Ստեփանակերտի վերականգնմանը»:

Հակոբ Կարապետյանը նաեւ ասաց. «Ուզում եմ հիշեցնել, որ դա մեկ տարվա ընթացքում քաղաքապետարանի 2000 աշխատակիցների, այսինքն՝ 2000 ընտանիքի սոցիալական բեռը թեթեւացնելուն ուղղված ֆոնդ է, որը կարող է ծախսվել կարող է չծախսվել, չհաշված՝ դա դեռ նախագիծ է եւ կարող է ավագանին չհաստատի»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031