Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման գործընթացը շարունակվում է: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Այսօր տեղի ունեցած ճեպազրույցում Զախարովան ասել է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ «իրականացվել է գերիների փոխանակություն «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, դրան նախորդել է նախապատրաստական մեծ աշխատանք, որն իրականացվել է ռուս խաղաղապահների և Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջև»:
«Իմ կողմից կարող եմ ավելացնել միայն այն, որ գերիների փոխանակման գործընթացը շարունակվում է»,- ասել է Զախարովան:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ