Հադրութի Խծաբերդ գյուղում շրջափակման ու գերության մեջ հայտնված Շիրակի մարզի կամավորների ու պահեստային զորակոչվածների հարազատները քիչ առաջ Շիրակի մարզպետարանի դահլիճում հանդիպել են Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին ու նորանշանակ ոստիկանապետ Արամ Ղազարյանին։ Մարզի բարձրաստիճան պաշտոնյաները տեղեկացրել են, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը մեկնում է Ստեփանակերտ՝ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ միասին բանակցություններին մասնակցելու։
«Մեզ պետք չէ, գնա, նստի, խորոված ուտի գա»,- ասաց հարազատներից մեկը, որին ի պատասխան՝ ոստիկանապետը խնդրեց չծայրահեղացնել։
«Բանակցությունները ժամով չեն,որ ասենք ժամը 6-ին տեղեկատվություն տանք։ Ամենաբարձր մակարդակով են, այս ժամին ժամ չենք կարող ասել ձեզ, բայց որ պահին տեղեկատվությունը հասանելի կլինի, անմիջապես կասենք ձեզ»,-ասաց Տիգրան Պետրոսյանը։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ