Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ավելի քան 8000 զանգ և 1000 անհատական այց. պատերազմի ընթացքում Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության տեղեկագիր

Դեկտեմբեր 16,2020 17:07

Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ)
մարդասիրական աշխատանքների վերաբերյալ տեղեկագիր

ԿԽՄԿ-ն ավելի քան 8000 զանգ և 1000 անհատական այց  է ընդունել ՝ ռազմական գործողությունների ընթացքում անհայտ կորած անձանց ընտանիքներից։

Այցելել ենք հակամարտության առնչությամբ ազատազրկվածներին Հայաստանում և Ադրբեջանում, օգնել նրանց վերականգնել կապը ընտանիքների հետ Կարմիր խաչի ուղերձների միջոցով կամ բանավոր։ Պարզել ենք որոշ անհայտ կորած անձանց գտնվելու վայրը։
ԿԽՄԿ միջնորդությամբ  փոխանցվել և շարունակվում են փոխանցվել հակամարտության սրացման ընթացքում զոհվածների աճյունները համապատասխան իշխանություններին։
Տրամադրել ենք խորհրդատվություն և տեխնիկական աջակցություն ազատազրկվածերի, անհայտ կորածների և նրանց ընտանիքների հարցերով զբաղվող իշխանություններին։
3 դատաբժշկական կենտրոններ Հայաստանում ստացել են նյութական աջակցություն՝ սառնարան-պահոցներ, դիազննման սարքավորումներ և նյութեր։ Երևանում ԴՆԹ լաբորատորիան ստացել է տեխնիկական աջակցություն՝ վերլուծական կարողությունները զարգացնելու ուղղությամբ՝ համակարգչային սարքավորումներ, ծրագրային ապահովում, մասնագիտացված ազդանյութեր։
4 շտապօգնության արկղեր՝ վիրակապական պարագաներով, տրամադրվել է ՀՀ առողջապահության նախարարությանը հակամարտության սրացման առաջին իսկ օրերին։
300 բժշկական արտահագուստի հավաքածու (շապիկ, տաբատ և գլխարկ) տրամադրվել է առողջապահության նախարարությանը՝ ըստ կարիքների բաշխման համար։
7 հիվանդանոցներ և բուժհիմնարկներ Գորիսում, Կապանում, Սիսիանում, Ջերմուկում, Եղեգնաձորում, Վարդենիսում և Մարտունիում  համալրվել են հրազենային վիրավորման բուժման սարքավորումներով,  ինչպես նաև COVID-19 կանխարգելման և վերահսկման նյութերով։
3 բժշկական կենտրոններ Աշտարակում, Գորիսում և Իջևանում համապատասխանաբար ստացել են 70 անկողնային հավաքածու, 4 արտաքին ֆիքսատոր և 12 թթվածնի մատակարարման սարք՝ COVID-19 բուժման համար։
30 հիվանդանոցային մահճակալ, կահույք, լվացքի մեքենա և չորանոց, բժշկական արտահագուստ և այլ նյութեր են գնվել Մարտունու հիվանդանոցի համար՝ աջակցելու հրազենային վիրավորում ստացած անձանց բուժմանը։
3 կամավոր Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց շրջանից վերապատրաստվել է ԿԽՄԿ-ի հոգեբանի կողմից՝ հոգեսոցիալական աջակցություն ցուցաբերելու Գորիսում և հարակից համայնքներում ապաստանած երեխաներին և դեռահասներին։
90 երեխա և դեռահաս՝ 5-16 տարեկան՝ մասնակցել է կամավորների կողմից կազմակերպած սոցիալ-հոգեբանական խմբային 21 հանդիպման։
12 անձ՝ հակամարտության սրացումից տուժած՝ մասնակցել է ԿԽՄԿ-ի հոգեբանի վարած անհատական հանդիպումների։
Ավելի քան

21700

բրդյա ծածկոց է բաժանվել Լեռնային Ղարաբաղից  տեղահանված քաղաքացիական անձանց Երևանում, Սյունիքում, Գեղարքունիքում, Տավուշում, Արմավիրում, Կոտայքում, Արարատում և Վայոց Ձորում։
Մոտ

4000

տեղահանված քաղաքացիական անձ Երևանում, Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Տավուշի, Կոտայքի, Սյունիքի և Արարատի մարզերում ստացել  է հիգիենայի պարագաների փաթեթներ ԿԽՄԿ-ի և Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) կողմից։
Մոտ

2250

տեղահանված քաղաքացիական անձ Երևանում, Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Տավուշի, Կոտայքի, Սյունիքի և Արարատի մարզերում ստացել  է կենցաղային պարագաներ, այդ թվում՝ անկողնային սպիտակեղեն, ներքնակներ, ծալվող մահճակալներ, բարձեր և բրդյա ծածկոցներ ԿԽՄԿ-ի և ՀԿԽԸ-ի կողմից։
343 տաքացուցիչ է բաժանվել Ջերմուկ, Սևան, Վարդենիս և Գորիս քաղաքներում։
4 մանկապարտեզներ Արարատում բարելավել են ջեռուցման համակարգերը և լոգասենյակների ջրամատակարարումը։
1 թաղամաս Ջերմուկ քաղաքում ձմռանն ընդառաջ համալրվել է տաքացուցիչներով, պատուհանները ջերմամեկուսացնելու համար պոլիէթիլենային թաղանթով և վառելափայտով։
Ավելի քան

3300

Լեռնային Ղարաբաղ վերադարձող քաղաքացիական անձ հակիրճ տեղեկացվել է պատերազմի պայթուցիկ մնացորդների վտանգի վերաբերյալ մեկնելուց առաջ՝ ավտոբուսներում։ Բաժանվել են նաև համապատասխան տեղեկատվությամբ թերթիկներ։
3000 տեղեկատվական թերթիկ է տպվել և բաժանվել աղտոտված տարածքներում անվտանգ վարքագծի կանոնների մասին չպայթած զինամթերքի վերաբերյալ (հրթիռներ, ականանետեր, կասետային ռումբեր, արկեր)։
70 ուսուցիչ է վերապատրաստվել Տավուշի մարզի դպրոցներում ռիսկերի մասին իրազեկման ու ապահով վարքագծի դասընթացներ անցկացնելու նպատակով։
ԿԽՄԿ-ն հզորացնում է ՀԿԽԸ-ի կարողությունները և տեխնիկական աջակցություն տրամադրում ուսումնական ձեռնարկ և իրազեկման նյութեր մշակելիս։
360 դպրոցական ԼՂ-ից, որոնք ներկայումս բնակվում են ժամանակավոր կացարաններում կամ հյուրընկալող ընտանիքներում Սյունիքի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում, ԿԽՄԿ-ից և ՀԿԽԸ-ից ստացել են պլանշետներ՝ հեռավար ուսուցման համար։
100 դպրոցական, որոնք ներկայումս բնակվում են Սյունիքում և Արարատում, ստացել են դպրոցական պարագաներ, պայուսակներ և գրենական պիտույքներ։
5 դպրոց, 4 ապաստարան, 1 տեղական ՀԿ և Գորիսի համայնքապետարանը մասնակցել են կրթական կարիքների արագ գնահատմանը։
4 թիմ՝ ԿԽՄԿ-ից և ՀԿԽԸ-ից կազմված՝ կատարել է Ղարաբաղյան հակամարտության սրացման արդյունքում տեղահանված անձանց կարիքների գնահատում։
 Մոտ

1350

անձ՝ ժամանակավոր կացարաններում բնակվող, կօգտվեն ՀԿԽԸ-ի և ԿԽՄԿ-ի կողմից տրամադրված առաջին օգնության արկղիկներից և սարքերից։ Նրանք նաև մասնակցել են առաջին օգնության և հոգեսոցիալական աջակցության դասընթացի։
4 կամավորներ օգնել են ԿԽՄԿ-ին պատասխանել ռազմական գործողությունների ընթացքում անհայտ կորած անձանց ընտանիքների զանգերին։

Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031