Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մոնպելիե քաղաքի խորհուրդը կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը՝ ճանաչել Արցախի Հանրապետությունը

Դեկտեմբեր 16,2020 16:37

Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել՝ ի աջակցություն արցախահայության։

Բանաձևում քաղաքային խորհուրդը՝

🔸արտահայտում է Մոնպելիե քաղաքի բարեկամությունն ու աջակցությունը Արցախի՝ վշտի մեջ հայտնված և իրենց տները լքելու հարկադրված հայ բնակչությանը,

🔸կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը մարտահրավերներին համարժեք դիվանագիտական և մարդասիրական ջանքեր գործադրել, որպեսզի գաղթի տառապանքները չավելանան նաև ռազմական ագրեսիայի պատճառած ծանր հետևանքներին,

🔸հայցում է Ֆրանսիայի կառավարությանը՝ ճանաչել Արցախի Հանրապետությունը և լիազորել քաղաքապետին այդ կապակցությամբ նամակ ուղղել Եվրոպայի և արտաքին գործերի նախարարին։

Արցախի Արտաքին գործերի նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031