Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը (ՄՄԳԿ) Հայրենական մեծ պատերազմին մասնակցած հայ վետերաններին տրամադրել է դրամական օգնություն։ Նախագիծը իրականացվում է Հայրենական մեծ պատերազմի Հաղթանակի 75-ամյակի միջոցառումների շրջանակում։
Նախագծի իրականացման համար միջոցներ է հատկացրել Մոսկվայի կառավարությունը, Մոսկվա քաղաքի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտը և «Միջազգային համագործակցության մոսկովյան կենտրոն» պետական ունիտար ձեռնարկության նախաձեռնությունը։ Ֆինանսական աջակցություն է տրամադրվել 193 վետերանների։
«Վետերանների սխրագործությունը ընդմիշտ հավերժացվել է Հայաստանի և Ռուսաստանի հերոսական պատմության մեջ: Վետերանները իրենց կյանքի գնով պաշտպանել են հայրենիքը։ Մենք կարևորում ենք Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների մեծ գործն ու պատրաստ ենք մշտապես համակողմանի աջակցություն ցուցաբերել»,- նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։
Ծրագիրը իրականացվել է Հայաստանի Վետերանների կոմիտեի, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ, որոնք օգնել են գտնել Հայաստանում բնակվող վետերաններին։ Վերջնական ցուցակը հաստատել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը։
Կարդացեք նաև
Այն վետերանները, որոնք չէին կարող այցելել «Դոմ Մոսկվի» կենտրոն, օգնությունը ուղարկվել է բնակության հասցեներով։ Աշխատանքը կազմակերպելու հարցում օգնել են «Հայ փոստ» ընկերության աշխատակիցները։
Հիշեցնենք, որ Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը Հայրենական մեծ պատերազմին մասնակցած հայ վետերաններին դրամական օգնություն է տրամադրում ամեն տարի։ Նախագիծը շարունակական է լինելու։
«Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոն