Լրահոս
Օրվա լրահոսը

Հրամանատարը Խծաբերդում փրկել է շրջափակման մեջ հայտնված 30 հոգու․ մնացած 60-ը գերի են ընկել

Դեկտեմբեր 16,2020 15:24

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր լարված իրավիճակ է Շիրակի մարզի գրեթե բոլոր հատվածներում․ ամենուր ճանապարհներ են փակել, բողոքի ցույցեր են․ Շիրակի մարզից մոտ 150 հոգի շրջափակման մեջ են հայտնվել կամ գերի են ընկել Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի հատվածում։

Շիրակի մարզի բնակիչները փակել էին նաև Գյումրի-Երևան մայրուղու Ազատանի հատվածը, միայն վեց հոգի գերի են ընկել Ազատան համայնքից։

Գերեվարությունից փրկված մի քանի կամավորներ պատմեցին, որ Հադրութում՝ Խծաբերդ գյուղի մոտ, իրենք ևս հայտնվել էին շրջափակման մեջ, սակայն իրենց հրամանատարը՝ Ղազարյան Արսենը, կարողացել է փրկել իրենց կյանքը։

Երկու օր առաջ ադրբեջանական «Յաշմա» խմբի հատուկ ջոկատայինները մոտեցել են՝ ասելով․ «Սա մեր տարածքն է, ազատեք» ու սկսել են կրակել։

«Երկու օր առաջ, ժամը 17․05-ին սկսել են կրակել վրեքս, կռիվ ենք տվել, կարողացել ենք նահանջ անել մեր հրամանատարի գրագիտության շնորհիվ։ Երկու վիրավոր տվեցինք: Փառք Աստծո, զոհ չտվեցինք։ Ադրբեջանցիներին խնդրեցինք մեզ երեք ժամ ժամանակ տալ, չտվեցին, կրակեցին վրեքս։ Հրամանատարը մեզ կարողացավ դուրս բերել, ինքը մնաց այնտեղ, որ տղեքին հետ բերի, օգնի։

 Մեզ տարել էին այնտեղ հողը պաշտպանելու, ադրբեջանցիներին էլ բերել էին ազատագրելու։ Մենք 30 հոգով 500-1000 հոգու դեմ ոչինչ չէինք կարող անել, ուղղակի պաշտպանվելով, մեր հրամանատարին լսելով, կռիվ տալով, վիրավորներին մի կերպ հետ բերելով՝ հասանք տուն։ Մեր 60 ախպերներ էնտեղ մնացին», -պատմեցին մեր զրուցակիցները։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031