Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հայկական կողմի գերեվարումների վերաբերյալ նոր տվյալները փոխանցվել են նաև Կարմիր խաչին. ՄԻՊ

Դեկտեմբեր 16,2020 15:16

Ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական կողմի գերեվարումների վերաբերյալ համացանցում երեկվանից տարածվող նոր տվյալները, այդ թվում՝ տեսանյութերը դրանց հրապարակումից անմիջապես հետո արձանագրվել են:

Ըստ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ փոխանցվող տարբեր տվյալների, քաղաքացիներն իրենք են պնդում, որ ճանաչել են իրենց ընտանիքների անդամներին կամ հարազատներին: Այս մասին մեր աշխատակազմն ահազանգեր է ստանում երեկ ուշ երեկոյից մինչև այս պահը:

Բոլոր տվյալները փոխանցվել են նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյանի գրասենյակի պատասխանատուին ու նրան ներկայացրել այս պահի մեզ մոտ առկա մանրամասները:

Հատուկ շեշտում ենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի, իրավասության սահմաններում երեկ գիշերվանից մենք ձեռնարկում ենք բոլոր հնարավոր գործողությունները՝ կապված փաստագրման ու անձանց նույնականացման հետ: Երեկ գիշերվանից սերտ համագործակցված աշխատանք է ընթանում Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ:

Բայց նաև հստակ արձանագրում ենք, որ գերեվարման փաստերի կամ գերեվարման կոնկրետ ժամանակահատվածի վերաբերյալ տվյալների ստուգման, հաստատման, հանրությանը ու հատկապես գերեվարման ցանկացած հնարավոր իրավիճակի առնչությամբ ընտանիքների անդամներին պատշաճ տեղեկություններ փոխանցելու համար պետական կառավարման պատասխանատու պետական մարմինները պարտավոր են գործել բացառիկ նախաձեռնողականությամբ՝ առանց սպասելու իրենց ուղղված դիմում կլինի, թե ոչ:

Հատուկ պետք է նշել, որ նման դեպքերում նրանք պարտավոր են հրատապ կարգով տեղեկություններ փոխանցել իրենց կողմից ձեռնարկվող քայլերի վերաբերյալ: Սա պետք է լինի աշխատանքի անընդհատ գերակա սկզբունք:

Հակառակ պարագայում ապատեղեկատվությունը միայն խորացնելու է անորոշությունը և անպաշտպանվածության զգացումը հասարակությունում, ինչն արդեն համակարգային վտանգներ առաջացնելու ռիսկեր ունի:

ՄԻՊ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031