ՊՆ-ի մոտ հավաքված անհայտ կորած զինծառայողների հարազատները արգելեցին լրագրողներին նկարահանել իրենց ցույցը: Լրագրողներին եւ օպերատորներին խնդրեցին դադարեցնել իրենց աշխատանքը եւ հեռանալ տարածքից: Նրանք հայտարարեցին նաեւ, որ իրենց պահանջները քաղաքական չեն:

Relatives of the missing people after Artsakh war hold a protest action in front of the RA Ministry of Defense
Հիշեցնենք, այսօր առավոտից ՀՀ պաշտպանության նախարարության մոտ Ջաբրայիլի եւ Ֆիզուլիի շրջաններում անհայտ կորած զինծառայողների հարազատները բողոքի ցույց էին անում եւ հանդիպում էին պահանջում նախարարի հետ:

Relatives of the missing people after Artsakh war hold a protest action in front of the RA Ministry of Defense
Ցուցարարներին արգելում էին մտնել ՊՆ վարչական շենք: Վիճաբանության արդյունքում ցուցարարները կոտրեցին ՊՆ ապակյա դուռը եւ անցակետի դարպասները:

Relatives of the missing people after Artsakh war hold a protest action in front of the RA Ministry of Defense
Իրավիճակը դեռ բավական լարված է: Նախարարության մոտ ոստիկանական ուժեր են կուտակվում, ինչը բարկացրեց ցուցարարներին:
Կարդացեք նաև

Relatives of the missing people after Artsakh war hold a protest action in front of the RA Ministry of Defense
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ