«Սա նշանակում է, որ չունենք իշխանություն, այն իր տեղում չի: Գերիներից բացի, ամեն օր գյուղեր ենք կորցնում: Սա նշանակում է, որ այս ծրագիրը Նիկոլ Փաշինյանը որոշել է հասցնել ավարտին, դրա համար էլ հրաժարական չի տալիս: Իր տալ-չտալուն որեւէ մեկը չի նայելու, նա պետք է ենթարկվի լուրջ քրեական պատասխանատվության»,-կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում այսօր ասաց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով Արցախում հայ զինվորների գերեվարման նոր դեպքերին:
Հիշեցնենք, որ գործադիրի շենքի դիմաց այսօր ցուցարարները տեղադրել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի խրտվիլակը:
«Մինչեւ նրա հրաժարականը, ցավոք, ոչինչ հնարավոր չէ անել այս իրավիճակում: Նա օր առաջ պետք է հեռանա, որպեսզի նոր կառավարությունը կանխի նոր դեպքերը»,-համոզմունք հայտնեց Արսեն Բաբայանը:
«Վստահ եմ՝ Նիկոլ Փաշինյանը հատուկ դիտավորությամբ եւ վաճառքով է իրականացրել մեր հողերի կորուստը»,-հավելեց Արսեն Բաբայանը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ