«Դավաճան, հեռացիր» վանկարկումներով մի խումբ քաղաքացիներ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ցույց էին անում կառավարության շենքի դիմաց: «Դավաճան, ամեն օր նոր տարածքներ եւ ճանապարհներ ենք կորցնում, դու ի՞նչ ես անում այս շենքում նստած: Նիկոլ, գնա, քանի ուշ չէ: Միեւնույնն է՝ դու ամեն ինչ կորցրել ես: Դու հարց լուծող չես, երկիր պահող ու պաշտպանող չես»,-հայտարարեց «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը:
Ապա ցուցարարները կառավարության դիմաց տեղադրեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի խրտվիլակը՝ «սոսնձված աթոռին»: «Այս խրտվիլակն այսօր օրերով կարող է մնալ այստեղ եւ խնդիր չառաջացնել, բայց վարչապետի աթոռին գամվածն ամեն օր ու ժամ նոր խնդիրներ է ստեղծում, նոր տարածք հանձնում թշնամուն՝ առանց կռվի: Նա ամեն օր պատճառ է դառնում, որ մեր զինվորները հայտնվեն գերության մեջ: Պատերազմից հետո նոր գերիներ ունենք»,-ասաց Բաբկեն Հարությունյանը:
Ցուցարարները մանրադրամներ նետեցին խրտվիլակի վրա:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ