Այսօր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ կայացել է հանդիպում «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին, սահմանների հստակեցմանը, գերիների վերադարձին և ներքաղաքական գործընթացներին առնչվող հարցերի շրջանակ։
Երկուստեք կարևորվել է ներքաղաքական կայունության հաստատումը։ Այս համատեքստում «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչները վերահաստատել են հանրայնորեն հնչեցված և վարչապետին ներկայացված այն դիրքորոշումը, որ այդպիսի կայունության հաստատման ճանապարհը Նիկոլ Փաշինյանին այլ վարչապետով փոխարինելն է, որը չի լինի «Իմ քայլի» ու «17 ուժերի» ներկայացուցիչ, երկրում կհաստատի համերաշխության մթնոլորտ և կկազմակերպի արտահերթ ընտրություններ։
«Քաղաքացու որոշում» ՍԴԿ