Թուրքիայի և Ադրբեջանի էներգետիկայի նախարարները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Իգդիր-Նախիջևան գազատարի կառուցման վերաբերյալ: Այս նախագիծը նպատակ ունի Թուրքիայի տարածքով նույնպես գազ հասցնել Ադրբեջանի հետ ցամաքային սահման չունեցող Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն:
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը հայտնել է, որ այս գազատարի կառուցմամբ ամբողջությամբ կբավարարվի Նախիջևանի բնական գազի կարիքները։
Ներկայում Նախիջևանին գազ է մատակարարում հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունը:
Նշվում է, որ նախագիծն իրականացնելու են թուրքական BOTAŞ պետական գազային ընկերությունն ու ադրբեջանական SOCAR պետական ընկերությունը:
Կարդացեք նաև
Ermenihaber / sabah.com.tr