Այս պահին բողոքի ցույց է ընթանում Գյումրի-Բավրա մայրուղու Քեթիի հատվածում։
Ցուցարարները պնդում են, որ մոտ 200 հոգի են գերի ընկել։
«Էրեխես հո հավի ձագ չէր, ադրբեջանական կայքերում տեսնում եմ, որ էրեխուս գլխին ավտոմատ են պահել, մեր կառվարությունը ոչինչ չի անում, մենակ երկիր ծախելո՞վ է։ Զենք տվեք, երեխուս ես կգնամ, կազատեմ»,- լաց էր լինում Խծաբերդի հատվածում գերի ընկած 28-ամյա Հովհաննիսյան Հայկազի հորեղբայրը։
Այս պահին գերի ընկած ու շրջափակման մեջ հայտնվածների հարազատներից շատերը բողոքի ցույց են անում Շիրակի մարզպետարանի դիմաց։
Կարդացեք նաև
Փակել են նաև Գյումրի-Երևան մայրոււղու Լանջիկի հատվածը։ Շիրակի մարզի տարբեր շրջաններից մոտ 100 հոգի շրջափակման մեջ են։
Մանրամասները` քիչ անց։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ