Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Գոչում էինք՝ Նիկո՜լ, Նիկո՜լ, եւ 2,5 տարի անց այսօր ստիպված ենք գոռալ՝ Նիկոլ, դավաճան». Գլենդելի հայեր

Դեկտեմբեր 16,2020 11:43

ԱՄՆ Գլենդել քաղաքի հայերը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով այսօր հերթական բողոքի ցույցն են արել: Գլենդելի հայության ներկայացուցիչների կողմից հնչել են հետեւյալ հայտարարությունները.

Արթուր Սահակյան-«2,5 տարի առաջ այստեղ բոլորիդ կոչ  արեցինք դուրս գալ փողոց եւ անել հեղափոխություն, որպեսզի կոռումպացված համակարգը փոխվի, որպեսզի Հայաստանը դառնա ավելի ազատ եւ ժողովրդավար: Բոլորս գոչում էինք՝ Նիկո՜լ, Նիկո՜լ, եւ ահա, 2,5 տարի անց այսօր ստիպված ենք գոռալ՝ Նիկոլ, դավաճան… Մեր 44 գերիները վերադարձվել են միջազգային հանրության, սփյուռքի ազդեցիկ գործիչների, անունները չթվարկեմ, իրավապաշտպանների շնորհիվ, այլ ոչ թե ՀՀ կառավարության:

Փաշինյանն այսօր թողած ՀՀ անվտանգության համակարգը՝ իշխանության վերջին փշրանքներն օգտագործում է անձնական անվտանգության համար: Մենք երկիր ենք կորցնում: Ոստիկանները զինված պաշտպանում են մեկին, ով տվեց Արցախի մեծ մասը: Նա անձամբ է պատասխանատու մեր զոհերի համար: Մեր պահանջն է, որ Նիկոլը ոչ թե պետք է հեռանա, այլ ձերբակալվի եւ ցուցմունք տա, բացահայտի իր բոլոր դավադրությունների մասնակիցներին՝ լինեն ներկա, նախկին, թե այլ երկրներից»:

Արմեն Բարսեղյան-«Կուսակցական հետաքրքրությունները պետք է վայր դնել: Ազգը պահանջում է Նիկոլ Փաշինյանի եւ տիկնոջ ձերբակալումը: Նրանց սատարող «քայլողները» եւս պետք է կանչվեն պատասխանատվության: Այսօր «Նիկոլ՝ վարչապետ» ասողները հավասարապես մեղսակից են: Թող որեւէ մեկը չարդարացնի, թե նրանք «ֆեյքեր» են, զոմբի են, գումար են ստանում, ընտանիք են պահում: Չկա նման բան: Մեր երեխաները զոհվեցին հայրենիքի համար, բայց ստացվեց, որ զոհվեցին դավաճանության պատճառով: Ո՞վ է այս ամենի պատասխանը տալու: Մենք թուլանալու իրավունք չունենք»:

Սահակ Միքայելյան-«Իշխանությունը գրավածը մեր վրա պարտություն փաթաթեց ու արդարանում է, թե քսանհինգ հազար զինվորի կյանք է փրկել: Զինվորը պատիվ է: Երբ զինվորի կյանքը փոխում ես հայրենիքով, զինվորին իմաստազրկում ես, զրկում ես զինվոր լինելու պատվից»:

Ապա Գլենդելի հայերը երթով շարժվեցին դեպի ՀՀ հյուպատոսարանի շենք՝ պահանջը բարձրաձայնելու:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031