Բելգրադում այսօր մեկնարկող ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի գավաթի անհատական խաղարկության առաջին օրը Հայաստանի հավաքականից պայքարի մեջ ներգրավվում է չորս ըմբիշ:
Արցախյան պատերազմի մասնակից, Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը, որ հանդես է գալու 57 կգ քաշային կարգում, պայքարը կսկսի 1/8 եզրափակչից՝ ռումինացի Ռավզան Մարիան Կովաչի հետ գոտեմարտով:
70 կգ քաշային կարգում Արման Անդրեասյանի մրցակիցը որակավորման փուլում մոլդովացի Վալենտին Բորզինն է:
Հրայր Ալիխանյանը 74 կգ քաշային կարգում որակավորման փուլում գոտեմարտելու է լեհ Անջեյ Պիոտր Սոկալսկիի, իսկ գերծանր (125 կգ) քաշային Հովհաննես Մաղաքյանը ¼ եզրափակչում՝ բելառուս Դենիս Խրամյակովի հետ:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ