Լրահոս
Օրվա լրահոսը

Թրանսփարնսի Ինթերնեշնլն ահազանգում է կենտրոնական և արևելյան Եվրոպայի պաշտպանության ոլորտներում կոռուպցիայի մեծ ռիսկի մասին

Դեկտեմբեր 16,2020 11:12

Թրանսփարենսի Ինթերնեշնլ կազմակերպությունը ծավալուն հետազոտություն է հրապարակել կենտրոնական և արևելյան Եվրոպայի պաշտպանության հատվածներում կոռուպցիան կանխարգելելու գործողությունների վերաբերյալ։

Թրանսփարենսի Ինթերնեշնլի Կառավարության պաշտպանության օրինավորության ինդեքսն (ԿՊԻ) ինստիտուցիոնալ և ոչ ֆորմալ վերահսկողության գոյության, արդյունավետության և կիրառման առաջին գլոբալ վերլուծությունն է ուղղված պաշտպանության և անվտանգության հաստատություններում կոռուպցիոն ռիսկի կառավարմանը։ Ըստ ԿՊԻ-ի տարածաշրջանում գնահատված 15 երկրների կեսից ավելին կոռուպցիոն մեծ ռիսկի են բախվում իրենց պաշտպանության և անվտանգության ոլորտներում։

Հետազոտությունը բացահայտում է տարածաշրջանում առկա խնդիրները, որոնք պարարտ հող են նախապատրաստում կոռուպցիայի և կառավարման վատթարացման համար: Դրանք ներառում են պաշտպանական ինստիտուտների խորհրդարանական թույլ վերահսկողությունը, գնումների գաղտնի գործընթացները, որոնք ծախսերը վերահսկողությունից թաքցնում են, ինչպես նաև համախումբ ջանքերն ուղղված թափանցիկության և տեղեկատվության հասանելիության նվազեցմանը։

ԿՊԻ-ն մանրամասն գնահատական է տալիս ազգային պաշտպանության հաստատություններում առկա կոռուպցիոն ռիսկերին` առկա 100 երկրներից յուրաքանչյուրը գնահատելով հինգ հիմնական ռիսկային ոլորտներով` ֆինանսական, գործառնական, կադրային, քաղաքական և գնումների:

Նշված հինգ հիմնական թեմաները մեծացնում են կոռուպցիոն ռիսկը տարածաշրջանում:

Թույլ խորհրդարանական վերահսկողություն
Պաշտպանության թափանցիկությանն ուղղված խորհրդարանական վերահսկողությունը թափանցիկության և հաշվետվողականության կիրառման կարևոր հիմնասյուներից է, սակայն գնահատված 15 երկրներից միայն երկուսն են պահպանել իրապես խորհրդարանական խիստ վերահսկողություն:

Կենտրոնական և արևելյան Եվրոպայի տարածաշրջանային միջին միավոր՝ 51/100 (չափավոր ռիսկ)
Լավագույն դրսևորումներ. 1) Լատվիա ՝ 94/100 (շատ ցածր ռիսկ), 2) Լիտվա՝ 83/100 (շատ ցածր ռիսկ)
Վատագույն դրսևորումներ. 1) Ադրբեջան՝ 12/100 (կրիտիկական ռիսկ), 2) Հունգարիա՝ 27/100 (շատ բարձր ռիսկ)

Գնման ոչ թափանցիկ գործընթացներ
Պաշտպանության պայմանագրերի հայտ ներկայացնելու թույլտվությունը օգնում է կրճատել կոռուպցիայի հնարավորությունները և ապահովել հարկատուների համար լավագույն արժեք, բայց մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ այս ոլորտում բաց մրցակցությունը դեռևս բացառություն է և ոչ թե՝ նորմ:

Կենտրոնական և արևելյան Եվրոպայի տարածաշրջանային միջին միավոր՝ 47/100 (բարձր ռիսկ)
Լավագույն դրսևորումներ. 1) Հյուսիսային Մակեդոնիա՝ 82/100 (ցածր ռիսկ), 2) Էստոնիա՝ 74/100 (ցածր ռիսկ)
Վատագույն դրսևորումներ. 1) Ադրբեջան՝ 8/100 (կրիտիկական ռիսկ), 2) Հունգարիա՝ 14/100 (կրիտիկական ռիսկ)

Խնդիրներ կապված տեղեկատվության հասանելիության հետ
Տեղեկատվության մատչելիությունը լավ կառավարման հիմնական սկզբունքներից մեկն է, սակայն ազգային անվտանգությունից պարտադրված բացառություններով և տեղեկության գերադասակարգմամբ պայմանավորված, պաշտպանության ոլորտի մեծ մասը հասարակության վերահսկումից դուրս է մնում։

Կենտրոնական և արևելյան Եվրոպայի տարածաշրջանային միջին միավոր՝ 55/100 (չափավոր ռիսկ)
Լավագույն դրսևորումներ. 1) Վրաստան, Լատվիա, Հյուսիսային Մակեդոնիա, Լեհաստան՝ 88/100 (շատ ցածր ռիսկ), 2) Լիտվա՝ 75/100 (ցածր ռիսկ)
Վատագույն դրսևորումներ 1) Ադրբեջան՝ 13/100 (կրիտիկական ռիսկ), 2) Հունգարիա՝ 25/100 (շատ բարձր ռիսկ)

Իրական առաջընթաց գրանցելու և տարածաշրջանում պաշտպանական ոլորտի կառավարումն ուժեղացնելու համար, Թրանսփարենսի Ինթերնեշնլ կազմակերպությունը տարածաշրջանի կառավարություններին կոչ է անում՝

• հարգել խորհրդարանների և հաշվեքննիչ կառույցների անկախությունը և վերջիններիս տրամադրել տեղեկատվություն և ժամանակ, որն անհրաժեշտ է իրենց կարևոր վերահսկողական գործառույթն իրականացնելու համար.
• մանրակրկիտ ուսումնասիրել գնումների համակարգերը՝ ավելի շատ մրցակցություն և թափանցիկություն ապահովելու համար.
• երաշխավորել տեղեկատվության թափանցիկ և արդյունավետ հասանելիությունը և հստակ հիմնավորում ներկայացնել ազգային անվտանգությունից պարտադրված բացառությունների օգտագործման վերաբերյալ, ինչպես նաև թափանցիկություն, թե այդ հիմնավորումն ինչպես է օգտագործվում։

Թրանսփարենսի Ինթերնեշնլ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031