ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. Ջոն Գալագերը նշանակվել է Միացյալ Թագավորության դեսպան Հայաստանի Հանրապետությունում:
Ջոն Պատրիկ Գալագերը պաշտոնը կստանձնի 2021 թ. մարտին:
ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
2019 – մինչ օրս՝ Փոխդեսպան, Բուենոս Այրես
2015 – 2019՝ Քաղաքական և տնտեսական հարցերով խորհրդական, Բուենոս Այրես
2011 – 2015՝ Հաղորդակցության հարցերով խորհրդական, Պեկին
2009 – 2011՝ «Five Star Finance» ծրագրի ղեկավար, ՄԹ ԱԳՆ-ի ֆինանսական բաժին
2008 թ.-ին ընդունվել է ԱԳՆ:
Կինը՝ Սառա Գալագեր
Ունի երկու երեխա: