Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Սաֆարյան. Իմ պատկերացրածն այն է, որ իշխանությունը գնար երկրի կայունացումից հետո արտահերթ ընտրությունների կամ ապացուցեր, որ շարունակում է կրել իշխանության իրացման մանդատը. «Ժամանակ»

Դեկտեմբեր 16,2020 10:05

«Ժամանակ»-ի զրուցակիցն է Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը։

– Իրավիճակն ինչպիսի՞ հանգուցալուծում պետք է ունենա։

– Ընդհանուր առմամբ, զուտ տեսականորեն, պատերազմ կամ որևէ այլ բան, եթե դա չի հանգեցնում զանգվածային բողոքի ակցիաների, իսկ դրանք Հայաստանում չհանգեցրին, ասել, որ իշխանության փոփոխության հիմք են, ճիշտ չէ։ Որովհետև հանրային աջակցության անկումը այս կամ այն քայլի պատճառով, դեռևս չի հանգեցնում արտահերթ զարգացումների։ Բայց հաշվի առնելով, որ, այնուամենայնիվ, տեղի ունեցած պատերազմը և դրա հետևանքով առաջացած իրողությունները շարքայիններից չեն, այն, ինչ տեղի է ունեցել մեզ հետ, շատ լուրջ բան է և դեռևս շատ լուրջ հետևանքներ է ունենալու տարիներով, տասնամյակներով, այս կտրվածքով իմ պատկերացրածն այն է, որ իշխանությունը իսկապես գնար երկրի կայունացումից հետո արտահերթ ընտրությունների նշանակման, կամ ապացուցեր, որ ինքը շարունակում է կրել իշխանության իրացման մանդատը, որը ստացել էր ժողովրդից 2018-ին, կամ հնարավորություն ստեղծեր ժողովրդի համար նոր իշխանություն ձևավորելու։ Եվ, թերևս, սա կլիներ օդում կախված հարցի պատասխանը, թե արդյոք ներկայիս իշխանությունը շարունակո՞ւմ է կրել հասարակության՝ 2018-ին տված մանդատը։

Սիրանուշ ՊԱՊՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031