Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում հայկական տեղանունների թուրքացումն ու քրդացումը խոր արմատներ ունեն. «Հայաստանի Հանրապետություն»

Դեկտեմբեր 16,2020 09:20

«Մարդկանց անուններն ու երկրների, քաղաքների տեղանունները պատահական չեն դրվում. դրանցից յուրաքանչյուրն ունի իր պատմությունն ու իմաստը: Հնում ասում էին, թե մարդու ճակատագիրն ինչ-որ չափով պայմանավորված է նաեւ իր անվամբ, իսկ պատմաբանները, լեզվաբաններն ու մյուս մասնագետներն էլ՝ տեղանունների միջոցով ստանում են բազմաթիվ հարցերի պատասխաններ: Պատահական չէր, որ նվաճողներն առաջին հերթին փոխում էին գրավված քաղաքների ու տարածքների անվանումները: Այս առումով բացառություն չեն թուրքերն ու կովկասյան թաթարները՝ այսօրվա ադրբեջանցիները, երբ մարդկանց հիշողությունից եւ պատմական աղբյուրներից փորձել են իսպառ ջնջել հայկական հետքը:

Ադրբեջանը լավագույն կերպով յուրացրել եւ կիրառել է «ավագ եղբոր» փորձն ու մեթոդները։ Իսկ Թուրքիայում հայկական տեղանունների թուրքացումն ու քրդացումը խոր արմատներ ունեն: Թուրքագետ Լուսինե Սահակյանը «Տեղանունների թուրքացումն Օսմանյան կայսրությունում եւ հանրապետական Թուրքիայում» աշխատության մեջ ներկայացնում է այս ուղղությամբ պատմական զարգացումներն ու տարածված մեթոդները․ «Թուրքիայի իշխանությունները հասկանալով, որ հայկական տեղանունները մի ողջ քաղաքակրթության արգասիք են եւ Արեւմտյան Հայաստանում հայոց հնամենի գոյության խոսուն վկաներ, չբավարարվելով այդ տարածքի իսկական տերերի ֆիզիկական ոչնչացմամբ, շարունակում են իրենց պատմամշակութային Եղեռնը` թիրախ դարձնելով նաեւ հայկական տեղանունները»»:

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031