Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզպետ. «Գյուղացիները պաշտպանում են այն հատվածները, որտեղ ասվել է իրենց». «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 16,2020 09:00

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը վստահեցրեց, որ մարզի վերաբերյալ որոշ տեղեկություններ չափազանցվում են, մարզում նորմալ վիճակ է:

– Մարզի բնակիչները տարբեր լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարում են, որ իշխանությունները իրենց մենակ են թողել, անտերություն է. դուք որպես մարզում Կառավարության ներկայացուցիչ՝ չե՞ք հետեւում սահմանային գործընթացներին:

– Ով հայտարարում է, անհիմն է հայտարարում, ես ամեն ինչին էլ մասնակցում եմ:

– Բոլոր գյուղե՞րն են, որ գյուղացիներն են պաշտպանում:

– Չէ, բանակն է պաշտպանում: Գյուղացիները պաշտպանում են այն հատվածները, որտեղ ասվել է իրենց: Իրենք առաքելություն ունեն պաշտպանողական՝ կատարում են:

– Դուք որպես մարզպետ Կառավարության քաղաքականության իրականացնողն եք Սյունիքում: Ի՞նչ է ասում Կառավարությունը Սյունիքի պաշտպանության մասին:

– Կառավարության համար առաջին խնդիրն է՝ սահմանների հարցի քննարկումը՝ դեպի Գորիս, Կապան: Դրա համար մտածում են, ինչ պետք է արվում է, չեմ կարող շատ խորանալ, մանրամասները հրապարակել, բայց ինչ պետք է՝ արվում է: Կառավարությունը՝ մինչեւ վարչապետ, Պաշտպանության նախարարը, Ազգային անվտանգությունը, Տարածքային կառավարման նախարարը լրիվ մտածում են այդ ուղղությամբ:

– Իսկ որպես մարզի բնակիչ՝ ի՞նչ եք սպասում պետությունից, ինչի՞ խնդիր կա:

– Ոչ մի խնդիր էլ չկա, նորմալ է ամեն ինչ ընթանում՝ ե՛ւ պաշտպանությունը, ե՛ւ ընդհանուր խնդիրները ըստ պլանի լուծվում են:

– Պարոն Պողոսյան, կոռնիձորցիք ասում են, որ շրջափակման մեջ են…

– Խորհրդային ժամանակ ո՞նց են ապրել:

– Ո՞նց են ապրել:

– Պաշտպանությունը գծած է, գյուղը բանակն է պաշտպանում, հո գյուղացին չի՞ պաշտպանում:

– Հիմա բանակը տեղո՞ւմ է:

– Իհարկե:

– Այդ դեպքում ինչո՞ւ են գյուղացիները բարձրանում դիրքեր:

-Որովհետեւ բոլորը ղեկավար են, ամեն մարդ իր ձեւի խոսում է՝ չիմանալով, չհասկանալով, որ մեր ինֆորմացիան է տալիս սահմանից: Մենք իրավունք ունե՞նք ամեն ինչ խոսել, գաղտնիության ռեժիմ է: Այ այդպես են արել, որ …Եթե ամեն մի հայ ուզում է իր հայրենիքի համար անմնացորդ իր պարտականությունը կատարի՝ պետք է կատարի, քաղաքացին ի՞նչ իրավունք ունի բարձրաձայնի մեր խնդիրները, մեր թշնամուն ամեն ինչ պատմի, անթույլատրելի է:

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031