Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մարդու գեղեցկությունը գալիս է իր ներսից»

Դեկտեմբեր 16,2020 12:00

Վստահ է գեղեցկուհի Մարիա Շուքուրյանը

19-րդ դարում դիզայներները իրենց հագուստների հավաքածուները ցուցադրելու համար օգտագործում էին փոքրիկ տիկնիկներ, քանի որ այդ ժամանակ մոդելներ գոյություն չունեին: Այսօր տիկնիկներին փոխարինելու են եկել գեղեցիկ արտաքին տվյալներով եւ իհարկե համարձակ աղջիկները:

Իմ զրուցակիցն է Մարիա Շուքուրյանը: Նա մասնակցել է տարբեր գեղեցկության մրցույթների եւ դարձել «Թոփ մոդել Հայաստան-2019» մրցանակակիր:

– Ինչպե՞ս որոշեցիր դառնալ մոդել, ով քեզ ուղղորդեց:

– Ի սկզբանե մոդել դառնալու միտք չեմ ունեցել: Բայց դեռ մանկուց միշտ հետեւել եմ նորաձեւության աշխարհին եւ իհարկե հետաքրքիր արտաքինով մոդելների գործունեությանը այդ ոլորտում: Ընկերներս ինձ շատ էին ասում, որ ունեմ գեղեցիկ եւ տարբերվող արտաքին եւ անգամ ինձ նմանեցնում էին Victoria Secret-ի մոդելներից մեկին՝ Միրանդա Քերին: Հետո իրենց խոսքերից ոգեւորված սկսեցի հաճախել մոդելային դպրոց, որտեղից էլ, կարելի է ասել, սկսվեց իմ առաջին քայլերը այս ոլորտում:

– Ընտանիքիդ անդամները կողմ էին որոշմանդ:

– Հայրիկս սկզբում դեմ էր այդ ամենին, ասելով, թե դա մասնագիտություն չէ եւ որ առաջնային պետք է լինի իմ կրթությունը եւ լուրջ մասնագիտություն ընտրելը: Սակայն հետո տեսնելով, որ չեմ թերանում դասերիս եւ մասնագիտությանս հարցում, սկսեց ինձ ընդառաջել եւ սատարել իմ որոշմանը: Այդպես սկսեցի համատեղել եւ դասերս եւ մոդելինգը:

– Կպատմե՞ս քո առաջին ցուցադրության մասին, ինչպիսի զգացողություններ ունեիր:

– Իմ առաջին ցուցադրության ժամանակ ես 17 տարեկան էի: Առաջին ցուցադրությունը Fashion week-ն էր, որտեղ հայ դիզայներների հավաքածուները պետք է ցուցադրեինք: Շատ անհանգիստ էի ցուցադրությունից առաջ, քանի որ իմ առաջին քայլերն էին բեմում եւ այն էլ բարձրակրունկներով, ամբողջ ընթացքում մտածում էի, որ չընկնեմ բեմում եւ ճիշտ ներկայանամ: Չնայած իմ անհանգստությանը, ամեն ինչ շատ լավ անցավ, բոլորը գոհ էին եւ բարեբախտաբար՝ ոչ ոք չընկավ:

– Հայաստանում քո գործունեության մասին:

– Ինչպես արդեն նշեցի, առաջին քայլերս սկսել եմ 17 տարեկանում եւ սկսել եմ նկարահանվել տարբեր գովազդներում եւ ֆոտոշարքերում: Բայց ամենատպավորիչն ու հաջողվածը հայաստանյան մոդելային ասպարեզում «Top Model Reality Show» նախագիծն էր: Երեք ամիս տեւած փորձություններից եւ աշխատանքից հետո ես արժանացա «Top Model» անվանակարգին:
Ի դեպ, մրցանակակիր դարձել եմ անցած տարի այս նույն օրը:

– Քեզ պատկերացնո՞ւմ ես միջազգային հարթակներում, ունե՞ս առաջարկներ այլ երկրների մոդելային կազմակերպություններից:

– Համալսարանն ավարտելուց հետո միայն մտածում էի միջազգային հարթակներում փորձել ուժերս: Բազմաթիվ առաջարկներ եմ ստացել տարբեր միջազգային կազմակերպություններից, անգամ այս տարի պետք է մեկնեի Չինաստան՝ այնտեղ շարունակելու գործունեությունս, սակայն համաճարակի պատճառով ամեն ինչ չեղարկվեց:
Բայց ամեն ինչ դեռ առջեւում է:

– Ի՞նչ է պետք մոդել դառնալու համար, միայն արտաքին գեղեցկությո՞ւն, թե՞ հոգու գեղեցկությունն էլ է կարեւոր:

– Ինչպես ասում են՝ ճաշակին ընկեր չկա: Յուրաքանչյուր մարդ յուրովի է գեղեցիկ: Եվ գեղեցիկը միայն արտաքինով չի սահմանափակվում: Մոդելային աշխարհում իհարկե կարեւոր է հմայիչ եւ գեղեցիկ արտաքին տվյալներ ունենալ: Սակայն այսօր կան այնպիսի մրցութներ, որտեղ գեղեցկության չափանիշներ գոյություն չունեն եւ միայն բարետես արտաքինը բավարար չէ հաջողության հասնելու համար: Եվ ըստ իս, մարդու գեղեցկությունը գալիս է իր ներսից, իր ներաշխարհից` իր մտքերից…

– Քո խորհուրդը սկսնակ մոդելներին:

– Սիրեք ձեզ այնպիսին, ինչպիսին կաք, մի կաշկանդվեք, եղեք ավելի ինքնավստահ եւ կարեւորը՝ աշխատեք անդադար, պայքարե՛ք ձեր նպատակներին եւ
երազանքներին հասնելու համար:

Զրույցը`
ՄԱՐԻԱՆՆԱ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
15.12.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031