Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի 5 տասնյակից ավելի աշխատակիցներ պահանջում են վարչապետ Փաշինյանի և կառավարության հրաժարականը: Նրանք տարածել են հայտարարություն.
«2020 թ. սեպտեմբերի 27-ին Թուրքիայի և Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը սաստիկ էր, կորուստները՝ ծանր, իսկ Հայաստանի քաղաքական իշխանությունների ձեռնարկած գործողություները համարժեք չէին առաջացած մարտահրավերներին, համազգային կարողականությանը և Հայոց բանակի հերոսական գործողություններին:
Նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից գաղտագողի ստորագրված հայտարարությունը գնահատում ենք որպես հայ ժողովրդի համար նվաստացուցիչ փաստաթուղթ, որի արդյունքում Արցախի և Հայաստանի Հանրապետությունները ունեն խոշոր տարածքային կորուստներ, ունենք ինքնիշխանության լրջագույն սահմանափակումներ, հայկական զույգ պետություններում և Սփյուռքում ստեղծվել է բարոյահոգեբանական բարդ ու ծանր մթնոլորտ։
Որպես պետություն և ժողովուրդ կանգնած ենք ճակատագրական հանգրվանի առջև, որոնք պահանջում են բեկումնային որոշումներ և գործողություններ: Սակայն ցավոք, ստեղծված պայթյունավտանգ իրավիճակում իշխանությունների գործողությունները, սեփական սխալների և քաղաքական պատասխանատվության մերժումը ոչ միայն չեն նպաստում լարվածության թուլացմանը, այլև էլ ավելի են բորբոքում կրքերն ու շիկացնում ներքաղաքական մթնոլորտը։ Էականորեն վտանգված են մեր պետականության ճակատագիրն ու ապագան։
Կարդացեք նաև
Ելնելով վերը նշված արձանագրումներից` Վանաձորի Պետական Համալսարանի ներքոստորագրյալ աշխատակիցներս
Պահանջում ենք Վարչապետի և կառավարության հրաժարականը:
Ազգային համաձայնության ժամանակավոր կառավարության կազմավորում` բաղկացած բացառապես պրոֆեսիոնալներից, համապատասխան ոլորտների մասնագետներից։ Այդ կառավարության խնդիրը պետք է լինի իրավիճակի կայունացում երկրի ներսում և հայկական շահի վրա հիմնված արտաքին քաղաքականության իրականացում, ինչպես նաև ողջամիտ ժամկետում ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների կազմակերպում:
Դիմում ենք
Ազգային ժողովի պատգամավորներին և հորդորում հավատարիմ լինել բացառապես պետականության համար գերակայություն ներկայացնող շահերին, օգտագործել պատգամավորական առաջնային մանդատի կարողականությունը և երկիրը զերծ պահել հնարավոր ցնցումներից։
Հանրությանը՝ համախմբվել պետականության գաղափարի շուրջ, կտրականապես մերժել երկպառակության, անջրպետների խորացման ցանկացած փորձ։ Այս վճռորոշ և ճակատագրական պահին հասարակության բոլոր շերտերի, պրոֆեսիոնալ և կարող ուժերի, պետական ինստիտուտների, քաղաքական կուսակցությունների ջանքերը պետք է ուղղված լինեն միասնականության վերահաստատմանը՝ հանուն Հայաստանի և Արցախի։
Կյուրեղյան Արմենուհի – ֆիզ.մաթ.գիտ.թեկնածու, դոցենտ
Ավագիմյան Հայկ Ռուդիկի – հոգեբանական գիտ.թեկնծու, դոցենտ
Օհանյան Հեղինե Հայկի – տեխնիկական գիտ.թեկնածու, դոցենտ
Առաքելյան Աշոտ – ֆիզ.մաթ.գիտ.թեկնածու, դոցենտ
Քանարյան Գայանե – ֆիզ.մաթ.գիտ.թեկնածու, դոցենտ
Գրիգորյան Հերմինե – ֆիզ.մաթ.գիտ.թեկնածու, դոցնետՏավարածյան Թեհմինե – դասախոս
Եղիազարյան Վանո Ալբերտի – բանասիրական գիտ․ դոկտոր, պրոֆեսոր
Տիգրանյան Գնել Արտեմի – դասախոս
Ներկարարյան Նելլի Արարատի – մանկավարժական գիտ․ թեկնածու
Դանիելյան Տարոն Ռուդոլֆի – բանասիրական գիտ․ թեկնածու, դոցենտ
Կռոյան Ռաֆիկ Գուրգենի – ֆիզ.մաթ.գիտ.թեկնածու, դոցենտ
Դանիելյան Քրիստինա Միքայելի – արհկոմի գործավար-հաշվապահ
Սանթոյան Արեն Մելսի – բանասիրական գիտ․ թեկնածու, դոցենտ
Թադևոսյան Թադևոս Վրույրի – բանասիրական գիտ․ թեկնածու, դոցենտ
Վիրաբյան Մարտուն Սասունիկի – տեխնիկական գիտ.թեկնածու, դոցենտ
Վիրաբյան Քարմիլե Սասունիկի – մանկավարժական գիտ.թեկնածու, դոցենտ
Հովհաննիսյան Անահիտ Վաչագանի – մանկավարժական գիտ.թեկնածու, դոցենտ
Սեփխանյան Նարեկ – քոլեջի դասախոս
Մելքոնյան Զարուհի – քիմիայի և կենսաբ. ամբ. լաբորանտ
Գևորգյան Պարգև – մանկավարժական գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Մամիկոնյան Հայկանուշ – ֆիզ.մաթ.գիտ.թեկնածու
Արզումանյան Ալլա – մեթոդիստ
Հարությունյան Հասմիկ – բանասիրական գիտ․ թեկնածու, դոցենտ
Բարսեղյան Սվետլանա – դասախոս
Հարությունյան Ագնեսա Արամայիսի – դասախոս
Աղաջանյան Սամվել Շարբաթի – պատմական գիտ.թեկնածու, դոցենտ
Ամիրաղյան Մարինե Սաշիկի – դասախոս
Հարությունյան Վիկտորիա Վոլոդյայի – տնտեսագիտական գիտ.թեկնածու, դոցենտ
Բեժանյան Սեդա Սաղաթելի – մանկավարժական գիտ.թեկնածու, դոցենտ
Սաքանյան Մելիս Արամայիսի – ֆիզ.մաթ.գիտ.թեկնածու, դոցենտ
Խաչատրյան Լարիսա Կիպրոնի – դասախոս
Լոքյան Արևիկ Բաղդասարի – գյուղատնտեսական գիտ.թեկնածու, դոցենտ
Գրիգորյան Ռոբերտ Միքայելի – արհկոմի նախագահ
Վարդանյան Զարուհի – կենսաբանական գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Միրաբյան Լուսիկ – մանկավարժական գիտ.թեկնածու, դասախոս
Ղուլյան Յուրիկ – պատմական գիտ.թեկնածու, դոցենտ
Խաժակյան Վաչագան – պատմական գիտ.թեկնածու, դոցենտ
Գյուլզադյան Դավիթ – բանասիրական գիտ․ թեկնածու, դոցենտ
Ավագիմյան Ռուդիկ – հոգեբանական գիտ.թեկնծու, դոցենտ
Փիլոյան Վալերի – բանասիրական գիտ․ թեկնածու, դոցենտ
Էքսուզյան Սուրեն – տեխնիկական գիտ.թեկնածու, դոցենտ
Ապրեսյան Սամվել – ֆիզ.մաթ.գիտ.թեկնածու, դոցենտ
Հարությունյան Արմեն – մանկավարժական գիտ.թեկնածու, դոցենտ
Մադոյան Վարդան Սուրենի – բանասիրական գիտ․ թեկնածու, դոցենտ
Պապոյան Հրայր Մարտինի – տնտեսագիտական գիտ.թեկնածու
Բադոյան Տիգրան Սլավիկի – տնտեսագիտական գիտ.թեկնածու, դոցենտ
Գասպարյան Քրիստինե Լորիկի – մեթոդիստ
Սաքանյան Հեղինե Թելմանի – վարժ. հաշվապահ
Գրիգորյան Աննա – քոլեջի դասախոս
Մաթևոսյան Մարգարիտա – քոլեջի դասախոս
Գյունաշյան Էդուարդ Սուրենի – դասախոս
Բաղդասարյան Վահրամ Վաղինակի – տնտեսագիտական գիտ․ դոկտոր, պրոֆեսոր
Թորոսյան Կորյուն Անդրանիկի – տնտեսագիտական գիտ․ թեկնածու, պրոֆեսոր
Մովսիսյան Ֆելիքս Վազգենի – պատմական գիտ․ դոկտոր, պրոֆեսոր