ԻՔՄ հաղորդագրությունը դեկտեմբերի 15-ին Ֆրանսիայի հրապարակում ակցիայի մասնակիցների քանակի վերաբերյալ
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» աերոնկարահանման միջոցով հաշվել է այսօր՝ դեկտեմբերի 15-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմության ցույցի մասնակիցների քանակը։
Մասնավորապես, ժամը 18։55-ի դրությամբ Երևանի Ֆրանսիայի հրապարակում ցույցին մասնակցել է 2700-2800 մարդ։
Հաշվարկն իրականացվել է աերոնկարահանմամբ՝ մարդկանց անհատական հաշվարկի միջոցով։ Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։
Կարդացեք նաև
Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։
«Իրազեկ քաղաքացիների միավորում»