Լրահոս
Օրվա լրահոսը

Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի արտահանձնման որոշումն ընդունվել է Սմբատ Ցականյանի ծնողների համաձայնությունը ստանալուց հետո. Արայիկ Հարությունյան

Դեկտեմբեր 15,2020 22:30

Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սիրելի հայրենակիցներ,

Հաշվի առնելով որոշ լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում և քաղաքական շրջանակներում տեղ գտած մտահոգությունները՝ հարկ եմ համարում հանրայնացնել ադրբեջանցի երկու դիվերսանտների՝ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի, արտահանձնման որոշման շարժառիթները: Այն ընդունվել է Սմբատ Ցականյանի ծնողների հետ համակողմանի քննարկման արդյունքում նրանց համաձայնությունն ստանալուց հետո:

Պատասխանատու այս որոշումը նպաստել է ոչ միայն գերիների առաջին խմբի վերադարձին, այլ նաև կերաշխավորի հաջորդ խմբերին հայրենիք վերադարձնելը:

Խորին երախտագիտությունս եմ հայտնում Սմբատ Ցականյանի ծնողներին՝ Մեխակ և Կարինե Ցականյաններին, ցուցաբերած պատասխանատվության և քաղաքացիական բարձր գիտակցության համար։

Ներկայացնում եմ Արցախի հանրային հեռուստատեսության ռեպորտաժը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031