Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Արցախում գործող բանկերի կրած վնասների մասին հարցին, ասաց՝ չաշխատող վարկերի մասով հրապարակված վերջին թիվը 6.7% էր:
Պարոն Գալստյանի խոսքով․«Վերադարձելիության հետ կապված կարող են խնդիրներ լինել, մենք դա անընդհատ մեր ուշադրության կենտրոնում ենք պահում, որովհետեւ բանկերի ամենօրյա աշխատանքային ռեժիմում ենք՝ իրենց վարկերի, իրենց ունեցած ավանդների շարժերի հետ կապված: Չաշխատող վարկերի մասով հրապարակված վերջին թիվը 6.7% էր, մեր ակնկալիքն այն է, որ այդ թիվը կարող է աճել ընդհուպ մինչեւ 10 %: Դա գնահատական է, որը որոշակի հետազոտության արդյունքում է ծնվել, բայց այս պահի դրությամբ ավելի հստակ թիվ չեմ կարող ասել։
Ֆինանսական կայունության տեսանկյունից էական ռիսկեր չկան, քանի որ համակարգի կապիտալը բավարար է հնարավոր պոտենցիալ ռիսկերը կլանելու համար»:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ