Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռու մարզպետն իր հրաժարականի պատճառների մասին կխոսի վաղը

Դեկտեմբեր 15,2020 21:33

Այսօր լրատվամիջոցները հայտնեցին, որ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը պատրաստվում է հրաժարականի դիմում ներկայացնել:

Լոռու մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Գասպարյանը մեզ հետ զրույցում հաստատեց լուրը, նշելով, որ վաղն օրվա երկրորդ կեսին Ղուկասյանը կներկայացնի նաեւ հրաժարականի պատճառները. «Ինչպես այսօր Լոռու մարզպետն առիթ է ունեցել լրատվամիջոցներին հայտնելու՝ վաղը հրաժարականի դիմում է ներկայացնելու: Իսկ պատճառների մասին կխոսի վաղը՝ տեսանյութի միջոցով, որը կհրապարակվի իր անձնական ֆեյսբուքյան էջում»:

Անդրեյ Ղուկասյանը Լոռու մարզպետի պաշտոնը զբաղեցնում է 2018 թվականի հոկտեմբերի 18-ից:

Իսկ շրջանառվող լուրերի համաձայն, մարզպետի պաշտոնում կնշանակվի նախկին պատգամավոր Արամ Խաչատրյանը, որը դեկտեմբերի 8-ին մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031