Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի՝ բանակի լրահամալրումը դադարեցնելու հանձնարարության մասին ձայնագրությունը ներկայացվել է ՀՔԾ. «Փաստինֆո»

Դեկտեմբեր 15,2020 20:50

«Փաստինֆո».ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը երկու անգամ հրավիրվել ՀՔԾ՝ պատերազմի ընթացքում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից թույլ տրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործով հարցաքննության։

Նշենք, որ քրեական գործը հարուցվել է Մովսես Հակոբյանի նոյեմբերի 19-ի ասուլիսում հնչեցրած սկանդալային հայտարարություններից հետո, որոնց համաձայն պատերազմի երրորդ օրը վարչապետը կանգնեցրել է բանակի լրահամալրումը և հանձնարարել առաջնագիծ ուղարկել կամավորականներին: Նա ընդգծել էր, որ իր խոսքերը որևէ մեկը հերքել չի կարող, քանի որ կան ձայնագրություններ։

Փաշինյանի՝ Հայաստանի համար ճակատագրական դարձած ապօրինի հանձնարարության ձայնագրությունը վարույթն իրականացնող մարմնին դրել է  անելանելի վիճակում՝ Մովսես Հակոբյանին չեն կարող մեղադրել սուտ մատնության մեջ, իսկ Փաշինյանին կալանավորելու համարձակություն չունեն։ «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան՝ Հակոբյանը հաստատեց, որ վարույթ իրականացնող մարմինը պահանջել է ձայնագրությունները, ինչը տրամադրվել է։ Սակայն ՀՔԾ-ից պնդում են, որ «տվյալ գործի շրջանակներում որեւէ ձայնագրություն որեւէ մեկի կողմից չի ներկայացվել»։ «Փաստինֆո»-ի ճշգրտող հարցին՝  քննի՞չը պաշտոնապես  չի պահանջել, թե՞ Մ.Հակոբյանը պաշտոնապես չի տրամադրել՝ ՀՔԾ-ից խոստացան պարզել ավելի ուշ։

Մեր տեղեկություններով՝ Փաշինյանը իր հանձնարարության շուրջ դեռ չի հարցաքննվել։

Ի դեպ՝ բացի հարցաքննությունից որեւէ այլ քննչական գործողության Մ.Հակոբյանը չի մասնակցել։ Այսինքն՝ տեղի չեն ունեցել նաեւ առերես հարցաքննություններ, ինչը վկայում է, որ Մովսես Հակոբյանի հայտարարությունները հերքող ցուցմունքներ նախաքննական մարմինը ձեռք չի բերել, այլապես նրանց մասնակցությամբ պետք է, որ կազմակերպվեր առերեւս հարցաքննություն։

Իսկ թե արդյոք այս պահին նախաքննական մարմինը կարո՞ղ է ապահովել բազմակողմանի, օբյեկտիվ քննությանն իրականացումը հարցին ի պատասխան՝ Հակոբյանը դժվարացավ կարծիք հայտնել, սակայն համոզմունք հայտնեց, որ իր նկատմամբ անօրինականություններ անել չեն կարող։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031